Հյուսիսային ադմինիստրատիվ շրջան
Թումանյանի հրապարակը գտնվում է Մոսկվայի հյուսիսային ադմինիստրատիվ շրջանում՝ Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև, Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցների հատման մոտ: Հրապարակն իր անունը ստացավ 1969-ին մեծանուն հայ գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ: Հրապարակում գտնվում է նաև «Երևան» կինոթատրոնը: