30 կարևոր իրադարձություն
Քանի որ ԵՐԵՎԱՆ ամսագիրը տպարանից դուրս է գալիս ու դեպի ընթերցողները շտապում արդեն 30-րդ անգամ, մենք որոշեցինք սովորական թեմատիկ թողարկման փոխարեն վերհիշել այն կարևորագույն իրադարձությունները՝ ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երանգներով, որոնք տեղի են ունեցել մեր բազմաչարչար քաղաքի կյանքում: