03 Մայիս 2013, 12:58
66 |

Էրեբունի Միջնաբերդին հանդիպակաց ամֆիթատրոն կկառուցվի

Էրեբունի Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոն կկառուցվի: Այն լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով այցելուներին առավել պատկերավոր կներկայացնի քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և քաղաքի կործանման պատմությունը: Ամֆիթատրոնի կառուցումը թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրի մի մասն է, որում ընդգրկված են հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ' հնավայրի ցանկապատում, ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում ու ամրակայում, Խալդի աստծո տաճարի և կից պաշտամունքային աշտարակի վերականգնում, որմնանկարների տեղադրում, Կարասային սրահի մի հատվածի վերականգնում և այլն։

Էրեբունի ամրոցի միջնաբերդում ու թանգարանում դեռևս նախորդ տարի բազմաբնույթ ծրագրեր են իրականցվել, որոնցից են թեքահարթակների կառուցումը, «Պատանի հնագետ» դպրոցի հիմնումը, Էրեբունի ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը և այլն։ Ներկայում թանգարանի շենքում ընթացքի մեջ են ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները։

Այս թեմայով