25 Մայիս 2015, 12:51
2960 |

Խորհուրդ են տալիս հայտնիները. Սոնա Ռուբենյան

Այսօր` ժամը 18:00-ին, հետևեք Սոնա Ռուբենյանի հետ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպի քննարկամնն ուղիղ միացմամբ:

Հայաստանում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Հայաստանի ժամանակակից արվեստի միությունը «Անտարես» մեդիա հոլդինգի հետ նախաձեռնեցին «Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագիրը։ Դրա շրջանակներում հայ հայտնիները պատմում են իրենց սիրելի գրքերի մասին։

Մայիսի 25-ին ժամը 18:00-ին «The club» սրճարանում (Թումանյան 40) «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ քննարկում ենք Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը:

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 3-րդ փուլը մեկնարկեց Մայիսի 23-ին: Քննարկման ընթացքում գրականության թեմայով զրույցներ են տանում հայտնի երգիչ-երգչուհիները։ Առաջին հանդիպման հյուրն էր երգչուհի Սիլվա Հակոբյանը, նրա հետ քննարկվեց Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպը։

imyerevan.com կայքում կարող եք հետևել քննարկմանն ուղիղ միացմամբ:

Այս թեմայով