31 Հոկտեմբեր 2014, 15:08
1963 |

Մոռացության մատնված 10 քաղաքային մասնագիտությունները

«Սկոլկովո» կառավարման դպրոցի մասնագետները վերջերս ստեղծել են «100 նոր մասնագիտությունների ժողովածու», որտեղ ընդգրկված են ականջին արդեն հարազատ հնչող կիբեռ-դռնապան, ուղղահայաց-հողագործ, սթարթափ-մայրիկ, ԳՄՕ-գյուղատնտես, սմարթ տարածքների ձևավորող, մետեո-էներգետիկ մասնագիտությունները: Դեռ տասը տարի առաջ դրանք կնհչեին որպես ֆանտաստ գրողների հորինվածքներ, սակայն այժմ դրանք սովորական թափուր աշխատատեղեր են տարբեր գործակալություններում: Ինչպես ասում են՝ պահանջարկը ստեղծում է առաջարկ, իսկ ներկայիս իրողությունները՝ նոր մասնագիտություններ: Ժողովածուի մեջ նաև նշվում են այնպիսի մասնագիտությունների մասին, որոնք շուտով կվերանան և կդադարեն պահանջված լինել առաջիկա տասը տարիների ընթացքում՝ արտադրանքի և, առհասարակ, կյանքի ավտոմատացման հետևանքով: Հիշողությունների գիրկն ընկնելով՝ ImYerevan.com-ը որոշեց վերհիշել արդեն երկար ժամանակ մոռացության մատնված քաղաքային մասնագիտությունների տեր մարդկանց:

Բոուլինգում կեգլիներ տեղադրող
Միշտ կարծել եք, որ կեգլիները հատուկ ձեզ համար հավասարաչափ տեղադրել է ինչ-որ կախարդական է՞լֆ: Ամենևին ո՛չ. նախկինում այդ գործով զբաղվել են երիտասարդները կամ երեխաները՝ իրենց միապաղաղ և երբեմն նույնիսկ վտանգավոր աշխատանքի համար ստանալով գրոշներ:

 


Թխկթխկացնող- արթնացնող

Դժվար է պատկերացնել, բայց կային ժամանակներ, երբ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գնել սովորական ժամացույց, իսկ քաղաքային պայմաններում աքաղաղ պահելը այնքան էլ հեշտ չէր: Այդուհանդերձ, նրանք ճշտապահ էին և ժամանակին էին գալիս աշխատանքի: Ինչպե՞ս: Նրանք վճարում էին հատուկ մարդկանց՝ թխկթխկացնող- արթնացնողներին, որոնք ամեն առավոտ արթնացնում էին իրենց՝ թխկթխկացնելով պատուհանին կամ դռանը: Այսօր այդպիսի ծառայությունը բավականին արտասովոր է թվում, մինչդեռ նախորդ դարի յուրաքանչյուր աղքատ կարող էր իրեն թույլ տալ անձնական «թխկթխկացնող» ունենալ:

 


Սառույց կտրտողներ

Սառնարանների և սառցարանների հայտնվելուց առաջ մարդիկ իրենց չեն զրկել կոկտեյլներից: Նրանք պարզապես լեռնային լիճ են ուղարկել հատուկ մարդկանց, որպեսզի վերջիններս կտրեն մի քանի խորանարդ մետր սառույց և առաքիչների միջոցով այն ուղարկեն սրճարաններ, ռեստորաններ և խանութներ:

 


Մարդ-ռադար

GPS նավիգացիոն սարքի և արբանյակների ստեղծումից առաջ՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, գիտնականների կողմից ստեղծվել էին հատուկ «ականջակալներ» մոտեցող թշնամական ինքնաթիռների ձայնը լսելու և իրենց զորքերին նախապես տեղեկացնելու համար:



Առնետորս

Հեքիաթասաց Գրիմ եղբայրները մի պատմություն ունեն երտասարդ առնետորսի մասին, որը կախարդական սրինգի միջոցով ազատեց քաղաքը մանր կրծողներից: Այսօր այդ աշխատատար և կեղտոտ գործով զբաղվում են ախտահանման հատուկ ծառայություններ: Իսկ մի ժամանակ Եվրոպայում, որը մի անգամ չէ, որ տուժել է ժանտախտից, առնետներին ձեռքերով բռնում էին ամբողջովին սև հագած մարդիկ: Նրանք հսկողության տակ էին պահում այս կրծողների պոպուլյացիաները' այդպիսով կանխելով հիվանդությունների տարածումը:

 


Լապտերավառ

Լապտերավառը ամենառոմանտիկ մասնագիտություններից էր, որը աշխարհով մեկ հայտնի էր մինչև փողոցի էլեկտրական լույսերի ստեղծումը: Այս մարդիկ լուսավորում էին փողոցները երեկոյան և հանգցնում էին մոմերը արևածագի շողերի երևալուն պես:

 


Կաթնավաճառ

Կաթը դռան շեմին բնավ էլ հորինված տեսարան չէ անգլիական ֆիլմերից: 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ կաթնավաճառի մասնագիտություն, ում աշխատանքն էր վաղ առավոտյան նախաճաշի համար թարմ կաթ բերելը: Հետաքրքիր է, որ որոշ վայրերում, այդ վում նաև Հայաստանում, այս մասնագիտությունը մինչ օրս պահպանվել է:

 


Հեռախոսավարուհի

Մեր պապիկներն ու տատիկները կարող են պատմել, թե ինչպես էր մասնավոր հեռախոսազրույցի ժամանակ հանկարծ միջամտում մի կին՝ իր խորհուրդներով և դատողություններով: Այո՛, այո՛, հեռախոսավարուհին էր, որը, իր պարտականություններից ելնելով, մշտապես միացնում էր հեռախոսազանգերը և «ականջ դնում» ուրիշների խոսակցություններին: Անձնական տվյալների համընդհանուր լրտեսության օրերին հասարակ հեռախոսավարուհիներն իրենց բարդ համակարգչային գործընկերների խունացած նախատիպերն են հիշեցնում:

 


Հարություն տվողներ/դիակ հանողներ

Վերջերս լույս տեսած «Ձեռք ու ոտք սիրո համար» անգլիական ֆիլմը երկու անհաջողակ ընկերների մասին է, որոնք որոշել են գումար վաստակել դիակների միջոցով: Ի տարբերություն հասարակ դիակապուտների, այս կեղծ գողերը վաճառում են ոչ միայն գողացածը, այլ նաև հենց դիակները համալսարաններին անատոմիական հետազոտությունների համար: Առաջին հայացքից, այս պատմությունը մտացածին է և նմանվում է սև հումորի, այդուհանդերձ 19-րդ դարում իսկապես գոյություն ուներ այսպիսի անօրինական մասնագիտություն: Հակառակ եկեղեցական պատվիրանների՝ հարություն տվողները /դիակ հանողները գիշերը բավականին ճարպկորեն թալանել են գերեզմաններ՝ պղծելով մահացածների հիշատակը:

 


Գործարանի ընթերցող

Պատմությունից հիշում ենք, որ Խորհրդային միությունը 30-ականների սկզբին իրականացնում էր «անգրագիտության վերացում» ծրագիր: Սակայն նույնիսկ կոմունիստներից առաջ գործարաններում կային հատուկ հրավիրված մարդիկ՝ ընթերցողներ, որոնք կրթում և միևնույն ժամանակ զբաղեցնում էին անգրագետ աշխատողներին՝ բարձրաձայն ընթերցելով նրանց համար նորությունները կամ դասական գրականություն:

Աղբյուր՝ 4tololo.ru

Այս թեմայով