27 Հոկտեմբեր 2014, 13:30
2894 |

Մոռանալ հերոստրատներին

Անցյալ տարի անհայտ վանդալների զոհը դարձավ Երևանի ամենասիրված արձաններից մեկը՝ նախկին «Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնցիների պարը»: Եվ քանի դեռ հայտնի չէ հնարավոր կլինի՞ այն վերականգնել, թե ոչ, մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան վանդալների մեծ փորձը՝ Կոպենհագենից մինչև Սոֆիա:

Դեռևս մ.թ. 455-ին վանդալները, որոնք վաղ միջնադարում գոթերին մոտ արևելագերմանական ցեղախումբ էին, զավթեցին Հռոմն ու կողոպտեցին քաղաքը՝ իրենց հետ տանելով մեծ թվով արվեստի գործեր, թանկարժեք իրեր ու հազարավոր գերիներ՝ փրկագին ստանալու համար: Թեև արվեստի գործերին նրանք առանձնապես վնաս չտվեցին, բայց պիտակավորվեցին որպես անշնորհք ու վայրենի բարբարոսներ, որոնք մշակույթի հանդեպ հարգանք չունեն: Առօրյա գործածության մեջ «վանդալիզմ» տերմինը սկսեց դրվել ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ և 19-րդ դարում արդեն լայն կիրառություն ստացավ՝ նշանակելով արվեստի գործերի, ճարտարապետության, մշակույթի հուշարձանների անիմաստ, բայց միևնույն ժամանակ գիտակցված վնասում, պղծում կամ ոչնչացում: 20-րդ դարում վանդալիզմը շարունակում է ծաղկել և բարգավաճել:

Ջրահարս, Կոպենհագեն (Դանիա)
Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոսուհու արձանը, թերևս, վանդալների ամենասիրելի զոհերից է: 1913-ին Կոպենհագենի նավահան-
գստում տեղադրված արձանն այնքան հաճախ էտուժում ավազակների պատճառով, որ իշխանություններն արդեն մի քանի անգամ դիտարկել են արձանը ափից մի քիչ հեռու տանելու հարցը: 1964-ին ջրահարսին «գլխատեցին» մարքսիստական նկարիչները, 1984-ին երկու դեռահաս սղո-
ցեցին ձեռքը (թեև երկու օր հետո վերադարձրեցին): 1990-ին արձանի վզին 18 սմ լայնությամբ կտրվածք հայտնվեց. այս անգամ գլուխն առևան-
գելու փորձը ձախողվել էր՝ ի տարբերություն 1998-ի, երբ այն կրկին գողացվեց ու անհայտ անձանց կողմից վերադարձվեց որոշ ժամանակ անց: 2003-ին արձանը քարե պատվանդանից օդ թռավ պայթյունի արդյունքում, իսկ մեկ տարի անց ջրահարսին փարաջա հագցրեցին՝ ի նշան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դեմ բողոքի: Արձանը բազմիցս ներկել են տարբեր գույներով, հագին կրծկալ նկարել, իսկ 2006-ին մարտի 8-ի կապակցությամբ արձանի ձեռքը սեքս-խաղալիք էին դրել և պատվանդանին գրել «Մարտի 8»:

 

Դավիթ, Ֆլորենցիա (Իտալիա)
1501 թվականին հռչակավոր Միքելանջելո Բուանարոտին քանդակեց հանրահայտ Դավթի արձանը: 5,5 մետր բարձրությամբ քանդակը խորհրդանշում էր Ֆլորենցիայի անկախությունը ու կանգնեցվեց քաղաքի գլխավոր հրապարակում: Այդ ժամանակ Միքելանջելոն 29 տարեկան էր, և այնքան շատ էր նրա հանճարի հանդեպ նախանձը, որ արձանը տեղադրելու առաջին իսկ գիշերը «չուզողները» այն սկսեցին քարկոծել: Դրանից հետո մեկ ամբողջական մարմարի կտորից քանդակված և ավելի քան 6 տոննա քաշով Դավթի կողքին հսկիչներ հայտնվեցին: Այդուհանդերձ, որոշ վնասներ քանդակը կրեց նաև 1527-ին, երբ Ֆլորենցիայի պաշարման ժամանակ քաղաքում կրակոցներ սկսվեցին: Հետո տեղի ունեցավ կայծակահարություն, որից հետո՝ 1873-ին, տեղափոխվեց Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր սրահ, որպեսզի պաշտպանվի արևի, քամու և անձրևի ավերիչ ազդեցությունից: Փոխարենը արձանը չկարողացան պաշտպանել վանդալիզմից: 1991-ին իտալացի նկարիչ Պյեռո Կաննատան ոչ սթափ վիճակում մոտեցավ արձանին, հանեց ժակետի մեջ պահած մուրճն ու սկսեց հարվածել: Մինչ հսկիչները կհասցնեին հեռու տանել վանդալին, «Դավիթը» զրկվեց ոտքի միջնամատից, որը կարճ ժամանակ անց վերականգնեցին:

Մտածողը
2011 թվականին Ռոդենի 22 «Մտածողներից» մեկը՝ Բուենոս-Այրեսում քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվածը, անհայտ անձանց կողմից ներկվել էր վարդագույնով, մազերը կանաչ էին դարձել, իսկ ուսին դաջվածք էր հայտնվել:

Բուդդաներ
2001 թվականին Աֆղանստանում իր մասշտաբներով աննախադեպ վանդալիզմի դրսևորում տեղի ունեցավ, երբ գրեթե ոչնչացվեցին Բուդդայի երկու հնագույն արձաններ: Այդ ժամանակ երկրում իշխանության գլխին թալիբներն էին՝ ծայրահեղական իսլամիստական շարժման ներկայացուցիչներ, որոնք իրենց կողմից վերահսկվող տարածքում չուզեցին հանդուրժել կռապաշտությունը: Աֆղանստանի Բամիան կենտրոնական նահանգում այդ երկու արձանները հայտնվել են դեռևս հնդկական Աշոկա արքայի օրոք՝ 3-րդ դարում և գրեթե երկու հազարամյակ նրանց ոչ ոք մատով չէր դիպել: Չնայած միջազգային հանրության դժգոհություններին՝ թալիբական զինված կազմավորումները 2001 թվականի մարտի 2-ին սկսեցին Բուդդայի արձանների ոչնչացումը՝ գնդակահարելով, հրթիռներով, ականներ պայթեցնելով, մինչև որ արձաններից միայն ավերակներ մնացին:

Չնայած դրան, 2003 թվականին Բամիանի հովտի բուդդայական կառույցները, այդ թվում՝ նախկին արձանների որմնախորշերն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում։ Անգամ նախագծեր էին մշակվում արձանների վերակառուցման համար, բայց մի քանի տարի տևած քննարկումներից հետո այդ մտքից հրաժարվեցին թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական նկատառումներով, քանի որ մարդկանց հետաքրքրում են թեկուզև վնասված, բայց օրիգինալ հուշարձանները, այլ ոչ թե կրկնօրինակները:

Քրիստոս Քավիչ, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)
Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի հսկայական արձանը ևս անմասն չի մնացել վանդալիզմից: 2010 թվականի ապրիլին 38 մետրանոց արձանի դեմքին ու ձեռքերին վանդալները սև ներկով գրառում էին կատարել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Կատուն տնից դուրս է գալիս, մկները պար են բռնում»: Գրաֆիտին կարճ ժամանակում հեռացվեց արձանից, որը 1922-1931 թթ. կառուցվելուց ու տեղադրվելուց ի վեր առաջին անգամ էր վանդալիզմի ենթարկվել: Կորկովադու լեռան 709 մ բարձրության վրա գտնվող արձանի պարագայում բնությանն էլ կարելի է վանդալ համարել: Տարվա ընթացքում Քրիստոս Քավիչն առնվազն չորս անգամ կայծակահարվում է, իսկ այս տարվա հունվարին տեղի ունեցած փոթորկի արդյունքում կայծակը վնասել է արձանի ձեռքի մատներից մեկը:

Խորհրդային բանակի զինվորներ,
Սոֆիա (Բուլղարիա)
Խորհրդային բանակի սխրագործությունների հիշատակին կանգնեցված հուշարձանները նախկին խորհրդային երկրներում ևս զերծ չեն մնացել վանդալիզմից ու պղծումից: Միայն 2013 թվականի ընթացքում մոտ տասը այդպիսի դեպք է գրանցվել, որոնցից ամենաաղմկահարույցը ապրիլի 17-ին Լիտվայում Հայրենական Մեծ պատերազմի հերոսների գերեզմանոցի 13 տապանաքարեր ու երկու հուշատախտակ կոտրելու միջադեպն էր:
Բայց ամենից շատ տուժել է խորհրդային բանակի զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանը Սոֆիայում: 2011-ի հունիսին անհայտ անձինք զինվորների ֆիգուրները վերածել էին ամերիկյան կոմիքսների և փոփ մշակույթի այլ հերոսների (դրանց թվում էին, մասնավորապես, Սուպերմենը, Ջոկերը, Սանտա-Կլաուսը և Ռոնալդ ՄակԴոնալդ ծաղրածուն): 2013 թվականի գարնանը հուշարձանը ներկել էին Բուլղարիայի դրոշի գույներով, իսկ նույն տարվա օգոստոսին վարդագույն էին ներկել և գրություններ թողել բուլղարերեն ու չեխերեն: «Բուլղարիան ներողություն է խնդրում», — ասվում էր վարդագույն հաղորդագրության մեջ: Ներողությունը վերաբերում էր տխրահռչակ Պրահյան գարնանը. վանդալիզմի ակտը, հավանաբար, նվիրված էր «Դանուբ» գործողության մեկնարկի 45-ամյակին: 1968 թվականի օգոստոսի 21-ին Վարշավյան պայմանագրի հինգ երկրների տանկերը մուտք էին գործել Չեխոսլովակիա և վերջ դրել երկրում կատարվող բարեփոխումներին: Ընդ որում, Բուլղարիան առաջինն էր պնդել զորքերը Չեխոսլովակիա մտցնելու հարցում և վերջինն էր ներողություն խնդրել չեխ ժողովրդից դրա համար:

Պյետա, Վատիկան
Միքելանջելոյի «Պյետան» արդեն մի քանի տասնամյակ է ինչ ներկայացվում է հանրությանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փամփուշտակայուն ապակու հետևից: Այդ պաշտպանական պատնեշը տեղադրվել է այն բանից հետո, երբ 1972-ին հոգեկան խանգարում ունեցող երկրաբան Լասլո Տոթը մտնելով տաճար հարձակվել է քանդակի վրա ու սկսել հարվածել Մարիամ Աստվածածնի դեմքին երկրաբանական
մուրճով, ընթացքում բացականչելով «Ես Հիսուս Քրիստո՜սն եմ»: Ներկաներից ոմանք օգտվելով առիթից որպես հուշանվեր տարել են մարմարե բեկորները, այդ թվում Աստվածածնի քիթը (որը հետո վերականգնվել է):

Լենին, Բուխարեստ (Ռումինիա)
Վանդալիզմի դեպքերը, անխոս, ամենից շատ գրանցվել են Լենինի արձանների հանդեպ, որոնք նախկին Խորհրդային Միության տարածքում բազմիցս վնասել են, ջարդել մարմնի տարբեր մասերը, ներկել և կամ էլ վայր գցել պատվանդանից: Բայց ամենից ստեղծագործաբար Լենինի հուշարձանի հանդեպ անարգանքին մոտեցել են Ռումինիայում: 2012 թվականի հոկտեմբերին Բուխարեստում Լենինի նախկին արձանի փոխարեն բացվեց քանդակագործ Կոստին Իոնիցեի հեղինակած արձանը: Կերպարի իրանն ամբողջովին կրկնում է Մոսկվայի պետական համալսարանի առջև կանգնեցված Լենինի արձանը, մինչդեռ գլխի փոխարեն վարդեր են: Արձանը հունական առասպելական հրեշի պատվին «Հիդրա» են կոչել: Այդպիսի նորամուծությունը միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից, որոնք սովոր էին առաջնորդի ավանդական տեսքին: Իսկ քանդակագործն ինքն ասում է, որ իր աշխատանքի նպատակն է պատկերել ռումինական քաղաքական առաջնորդների հանդեպ քաղաքացիների անտարբերությունը:

Լինկոլն, Վաշինգտոն (ԱՄՆ)
2013 թվականին վանդալները թեթևակի նեղել էին Աբրահամ Լինկոլնի հանրահայտ սպիտակ մարմարե արձանը Վաշինգտոնում՝ ներկելով ոտքերից

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով