19 Մայիս 2014, 15:59
2337 |

Լավագույն նվերը

Ինչպես հայտնի է՝ գիրքը լավագույն նվերն է: Իսկ գիրք գնելը, թերևս, ամենահաճելի զբաղմունքներից մեկն է: Հատկապես եթե մի վայրում կարող ես գտնել ուզածդ գիրքը և ձեռքի հետ, բացառիկ ճարտարապետական միջավայրում, մի գավաթ սուրճ կամ թեյ ըմպել: Ցավոք, Երևանում չկան այնպիսի գրախանութներ, ինչպիսիք կան Բուենոս Այրեսում, Հռոմում կամ Սանտորինիում:


Librería El Ateneo Grand Splendid
Բուենոս Այրես, Արգենտինա
Արգենտինայի ամենամեծ ու հայտնի գրախանութներից մեկը, որը 2000 թվականին բացվել է նախկին Teatro Gran Splendid թատրոնի տեղում, տարեկան վաճառում է մինչև 700 հազար գիրք և ունենում մեկ միլիոնից ավելի այցելու:

   

Livraria Lello
Պորտու, Պորտուգալիա
Աշխարհում գործող ամենատարեց գրախանութներից մեկն իր դռները բացել է 1906 թվականին և բացի հսկայական տեսականուց, հայտնի է իր փառահեղ ինտերյերով:



Bookàbar
Հռոմ, Իտալիա
Գրախանութը զբաղեցնում է 450 քառակուսի մետր տարածք Հռոմի Palazzo delle Esposizioni արտ-կենտրոնում, ներառելով երեք մեծ դահլիճ, որոնցում վաճառվում են զանազան գրքեր, կատալոգներ, երաժշտական CD և DVD սկավառակներ, ինչպես նաև հավելյալ աքսեսուարներ:



Selexyz Dominicanen
Մաաստրիխտ, Հոլանդիա
Selexyz հոլանդական գրախանութների ցանցի մաաստրիխտյան ներկայացուցչի բացառիկությունն այն է, որ խանութը տեղակայված է նախկին դոմինիկյան տաճարի շենքում:



Atlantis Books
Սանտորինի, Հունաստան
Բացվել է 2004 թվականին, Հունաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում ՝ ամերիկացի, անգլիացի և կիպրոսցի երիտասարդների կողմից, մի քանի տարում դառնալով ընդամենը 7000 բնակչություն ունեցող կղզյակի տեսարժան վայրերից մեկը:



Shakespeare and Company
Փարիզ, Ֆրանսիա
Ամերիկացի Ջորջ Ուիթմանը բացել է իր խանութը 1951 թվականին, կոչելով այն դրանից մի քանի տարի առաջ փակված հանրահայտ գրախանութի անունով և առավել քան մեծ հաջողությամբ շարունակելով նախորդի գործը. Shakesepeare and Company-ն շատ շուտ դարձավ փարիզյան բոհեմի կարևորագույն վայրերից մեկը, դառնալով Ալեն Գինսբերգի, Ուիլյամ Բորոուզի և այլ նշանավոր հեղինակների աշխատանքի և ժամանցի վայրը:



El Pendulo
Մեխիկո, Մեքսիկա
Այս գրախանութի ամենամեծ առավելություններն են հսկայական տեսականին (հիմնականում իսպանալեզու գրականություն), գրախանութի համար անսովոր կանաչապատումը, Մեխիկոյի տապից փրկող օդափոխությունը և տարածքում գործող շատ հայտնի սրճարանը:

«Երևան» ամսագիր, N4, 2012

Այս թեմայով