Հայերեն տարբերակ

Ջրաշխարհ

Ջրաշխարհ

Լեռների, սարերի, ծովերի և առավել ևս՝ օվկիանոսների հետ համեմատության մեջ լճերը մշտապես պակաս ուշադրության են արժանանում: Հայաստանում կան հարյուրից ավելի լճեր: Ամենամեծը քաղցրահամ Սևանն է՝ ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա: Ընդհանրապես թե չլիներ Տիտիկական, Սևանը կլիներ քաղցրահամ ջուր ունեցող աշխարհի ամենաբարձրադիր լիճը: Հայաստանի մնացած լճերն առավել համեստ են, չեն մրցակցում ամերիկաների հետ: Նրանք գիտեն՝ զմայլվելն իրենց գեղեցկությամբ հասու է միայն լավատեղյակներին:

Անանուն լիճ

Արագած լեռան Հյուսիսային գագաթի մերձակայք, 3470 մ բարձրության վրա

Աժդահակի լիճ

Աժդահակ լեռան գագաթային հատված, 3515 մ բարձրության վրա

Ակնա լիճ

Գեղամա լեռների կենտրոնական կատարային հատված, 3030 մ բարձրության վրա

Արտավանի լիճ

Արտավան գյուղի հյուսիսային-արևելք, 1970 մ բարձրության վրա

Գոմուռի լիճ

Վայքի լեռնաշղթայի արևելյան մաս, Գոմուռ գետի ակունք, 2050 մ բարձրության վրա

Գոգի լիճ

Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոնական հատված, 3200 մ բարձրության վրա

Գոշի լիճ

Արեգունի լեռների հյուսիսային հատված, 1430 մ բարձրության վրա

Հորսի լիճ

Քարակատարի լեռների արևելք, 2100 մ բարձրության վրա

Քարի լիճ

Արագած լեռան հարավային գագաթի մերձակայք, 3200 մ բարձրության վրա

Մարտիրոսի լիճ

Հին Մարտիրոս գյուղի արևելյան բարձրադիր հատված, 2000 մ բարձրության վրա

Լեսինգի լիճ

Արագած լեռան հյուսիսային-արևելյան լանջ, 3200 մ բարձրության վրա

Ծովեր լիճ

Փամբակի լեռների հյուսիսային հատված, 1400 մ բարձրության վրա

Սև լիճ

Սյունիքի բարձրավանդակի հարավ-արևելք, 2660 մ բարձրության վրա

Վանքի լիճ

Գեղամա լեռների կատարային հատվածից արևմուտք, 2760 մ բարձրության վրա

Բնօրինակն արխիվում