Միքայել Ոսկանյանը Երևանի ամենաճանաչված թառահարն է: Իր և իր բենդի գլխավոր նպատակը հինավուրց գործիքը երաժշտասերների շրջանում ակտուալ դարձնելն է, թառի հնչողությունը 21-րդ դարի տեմպին ադապտացնելը: Ինչպիսին է երևանյան կյանքը լարերից այն կողմ:
Միքայել Ոսկանյան, 27 տարեկան, երաժիշտ
Թառահարի ֆավորիտը Պատմական հուշարձանների պահպանման կենտրոնն է՝ Երևանի ամենահին շենքերից մեկը: Այն իր բետոնե հիմքերն է գցել մեկ ու կես դար առաջ և եղել է նաև ՀՕԿ-ի գրասենյակը' Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ:
«Լարերի տիրակալը» նախընտրում է սնվել տանը, ցանկալի է՝ տատիկի պատրաստածը, հատկապես՝ պասուց տոլման:
Թթի օղին ոչ միայն գրգռում է ախորժակը, այլև ազգային ուտեստների հավատարիմ սեղանակիցն է:
Եթե ոմանք ծառի տակ նստած նկարում են նապաստակ, ապա Միքայելին ցուրտ եղանակը ոգեշնչում է երաժշտություն հորինել
Գյուլբենկյան փողոցի սալաքարերը նրա նրբանների վաղեմի ընկերներն են: Փողոցին հաջողվել է պահպանել հին քաղաքին բնորոշ գողտրիկ հմայքը:
Սեփական այցեքարտերի պաշարը թառահարը լրացնում է հենց այստեղ: Այստեղ են նաև տպագրվում համերգային պաստառները:
Երաժիշտը հավատարիմ է ապահով և անվճար փոխադրամիջոցներին' իր աջին ու իր ձախին:
Փարաջանովյան մոտիվներից են ծնվում թառի ելևէջները: Հին հայկական կենցաղը, հանճար-աշուղի պատկերը' պատին, և ազգային նրբերանգները բնակվում են երաժիշտի ստուդիայում, որն էլ, անշուշտ, նրա սիրելի վայրն է: