19 Դեկտեմբեր 2013, 16:00
1808 |

Նրանք արդեն այստեղ են

Viasat հեռուստաալիքների խմբի կինոալիքներն արդեն հասանելի են նաև հայ հեռուստադիտողին: Ու չի բացառվում, որ կինոթատրոններում հայտնվելուց առաջ պրեմիերաներն արդեն հեռարձակված լինեն հեռուստատեսությամբ:

Թվանշային տեխնոլոգիաներն oր oրի զարգանում են ու ժամանակի հետ քայլելը յուրաքանչյուր հեռահաղորդակցային ծառայություններ մատուցող ընկերության համար կենսական նշանակություն ունի: Սպառողական շուկայի հետազոտությունները հնարավորություն են տալիս ձեռքը պահել ոլորտի զարկերակին ու վայրկենապես արձագանքել սպառողների պահաջարկին:

Ucom ընկերությունը մշտապես գերակա է համարել սպառողների ցանկություններն ու ակնկալիքները՝ երբեք հետ չկանգնելով ժամանակակից ու որակյալ ծառայություններ մատուցելու մտքից: Այս ընկերությունն առաջիններից էր, որը հայկական շուկա բերեց թվանշային հեռուստատեսությունը, որն իր հերթին ապահովեց որակյալ եթեր ու բարձր պատկերայնություն: Միջազգային խոշոր ընկերությունների հետ երկարատև ու ամուր գործընկերային հարաբերություներն էլ արդեն սկսել են իրենց պտուղները տալ:

Նոյեմբրի 25-ից մինչև դեկտեմբերի 17-ը Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեին դիտել Viasat հեռուստաալիքների խմբի կինոալիքները: Ճանաչողական, սպորտային, պատմականն ու ժամանցային ծրագրեր հեռարձակող Viasat հեռուստաալիքների խումբն աշխարհում ժամանցային հեռուստաեթերն ապահովող լավագույն ընկերություններից մեկի համբավն ունի: Նրանց մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ է բացում հայ սպառողի համար:

2013-ը Viasat-ի համար հոբելյանական էր: 10 տարի այս ընկերությունը ներկայացված է համաշխարհային շուկայում, և, ինչպես նշեց ընկերության մարքեթինգային բաժնի տնօրեն Արտյոմ Լիսովը, Երևանը թերևս լավագույն վայրն էր, որտեղ կարելի է ամփոփել հոբելյանական տարին: Լիսովն ավելացրեց նաև, որ հայկական շուկայում Viasat խմբի կինոալիքներն անշուշտ հաջողություն կունենան. «Երկարատև հետազոտություններից հետո կարողացանք գտնել հաջողակ կինոալիքի բանաձևը: Մեր ֆիլմերը չեն ընդհատվում գովազդով, ինչը հնարավություն է տալիս սպառողին դիտել ֆիլմը՝ չկտրվելով բուն նյութից»:

Ընկերության մարքեթինգային բաժնի մենեջեր Աննա Լևիուսն իր հերթին հավելեց հաջողության բանաձևի ևս մեկ բաղադրիչ. «Մենք եթեր ենք հեռարձակում հիմնականում բարձր վարկանիշ ունեցող ու միջազգային խոշոր կինոփառատոներում աչքի ընկած ֆիլմեր: Հնարավոր է, որ մինչև ակնկալվող ֆիլմը հասնի հայկական կինոթատրոնների էկրաններին, այն արդեն հեռարձակված լինի մեր կինոալիքներից որևէ մեկով»:

Ծրագրի սկիզբ ազդարարվեց Ucom ընկերության կազմակերպած երեկույթով: Թեմատիկ երեկույթի հիմքը աշխարհահռչակ կինոռեժիսոր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմն էր: Արդյունքում երեկույթի անցկացման վայրը վերածվել էր 20-ականների Փարիզի փոքրիկ ակումբի, որտեղ հյուրերը, տուրք տալով նախորդ դարասկզբի նորաձևությանը, կրում էին համապատասխան հագուստ: Շուրջ 20 oր տևած Viasat կինովիկտորինային մասնակից 6000 բաժանորդներից հրավիրատոմս էին ստացել շուրջ 100-ը: Էլ ինչ կինոերեկույթ առանց կինոաշխարհի գլխավոր հերոս Օսկարի: Ucom ընկերությունն իր հավատարիմ բաժանորդներին, մրցույթի հաղթողներին ու ընկերներին շնորհեց Օսկար արձանիկներ, իսկ «Լավագույն սցենար» անվանակարգում ոսկեգույն կինոարձանիկը բաժին հասավ imyerevan.com-ին:

Այս թեմայով