05 Մարտ 2013, 13:41
2087 |

Սինդրոմ 90/60/90

Ինչո՞ւ են գեղեցկուհիներն ուզում ինքնասպան լինել: Եվ ո՞վ այդ դեպքում կփրկի աշխարհը, եթե գեղեցկությունը ինքնակամ մահանում է: Ոչ միանշանակ հարցերի հնարավոր պատասխանները թաքնված են գեղեցկուհիների դարբնոցում՝ քասթինգ ընկերության պատերից ներս:

Զրույց You can modeling studio-ի հիմնադիր և տնօրեն Մանե Մխիթարյանի հետ

Ովքե՞ր, ե՞րբ և ինչո՞ւ են դիմում քասթինգ ստուդիաներին:

- Դիմողների հետաքրքրությունները տարբեր են`ոմանք ուզում են ֆոտոմոդել դառնալ կամ ելույթ ունենալ բեմերում, ոմանք էլ՝ փոփոխել ոչ կանացի քայլվածքը, գովազդում նկարվել, հայտնի դառնալ և, իարկե, պարզապես գումար վաստակել գեղեցիկ արտաքինի միջոցով: Այսօր արդեն շատ են նաև սերիալներում նկարահանվել ցանկացողները, բայց մենք սկզբունքորեն չենք համագործակցում սերիալների հետ, չնայած շատ դիմումներ ենք ստանում:

Ինչո՞ւ:

- Չենք ուզում աղավաղել հեռուստատեսությունը ոչ պրոֆեսիոնալ դերասաններով:

Ի՞նչն է կարևոր արտաքինի մեջ:

- Առաջին հերթին մեզ հետաքրքրում է համաչափ մարմինը: Դա բնավ էլ 90/60/90-ը չէ: Համաչափ է երկար ոտքեր ունեցող մարմինը: Ճիշտ է, հայերը սլավոնական կամ եվրոպական մարմնի տվյալներ չունեն, բայց մեր երիտասարդների մեջ էլ քիչ չեն այդպիսիք, չնայած հայկական գեներն իրենցն անում են…

Ճի՞շտ է, որ գեղեցիկ մարմին ունեցողները հիմնականում «շիկահերներ են»:

- Համաձայն եմ, երկու երնեկ մի տեղում չի լինում, գեղեցիկ մարմին ունեցողները սովորաբար ցածր ինտելեկտ են ունենում: Համապատասխան դասընթացների արդյունքում հնարավոր է դառնալ պոդիումի կամ ֆոտոմոդել, բայց ինտելեկտ ձեռք բերելը դժվար է: Այսօր արագ են փոխվում գեղեցկության չափանիշները, բայց դա չի նշանակում, որ եթե հայ աղջիկը կամ տղան 1.70 սմ-ից ցածր հասակ ունեն, ուրեմն մոդելային շուկայում անելիք չունեն: Նրանք կարող են ֆոտոմոդել դառնալ, իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են և հասակի հետ կապ չունեն:

Պոդիումն ու ֆոտոխցիկի լուսարձակներն ավելի շատ հայ աղջիկներին, թե՞ տղաներին են ձգում:

- Ինչքան էլ զարմանալի է, բայց այսօր մոդելային գործակալոություններ դիմող տղաներն ավելի շատ են, քան աղջիկները:

Կիքսեր, որոնք մնացել են ձեր «խոհանոցում»:

- Զավեշտալի ու անտրամաբանական դեպքեր ինչքան ասես լինում են: Օրինակ, մեր աղջիկներից մեկի պորտֆոլիոն էինք պատրաստել և խնդրեցինք, որ հաջորդ դասին ֆլեշ բերի, որպեսզի նկարները փոխանցենք նրան: Մի քանի վայրկյան մտածելուց հետո հարցրեց` ֆլեշկեն է՞ն ա, որ կլոր ա: Ցուցադրություններից մեկի ժամանակ հենց պոդիումի վրա աղջիկներից մեկի կիսաշրջազգեստն ընկավ հագից ու նա կանգնած մնաց ներքնազգեստով: Խառնվեց իրար, հուզվեց, լաց եղավ ու փախավ պոդիումից: Ամաչեց, որ իրեն բոլորը տեսան ներքնազգեստով: Փորձեցինք բացատրել, որ պոդիումի վրա ամեն ինչ կարող է պատահել, խառնվել պետք չէ, առավել ևս լացել կամ ամաչել ներքնազգեստի համար: Ստացվում է, որ հենց նեքնազգեստ ցուցադրող բոլոր մոդելները պոդիումի վրա պետք է լաց լինե՞ն: Հակառակը, այդպիսի կիքսերը գեղեցկուհիները պետք է փորձեն մաքսիմալ ծառայեցնեl սեփական օգտին: Լաց լինելուց ու ինքնասպան լինելու փոխարեն գեղեցկուհիները լավ կլինի խորհեն` իսկ այդ դեպքում ո՞վ է փրկելու աշխարհը:

 

Այս թեմայով