30 Հունիս 2013, 18:48
2482 |

43 պատանի լուսանկարիչների ցուցահանդեսը Թումոյում

Աշխատելով միջազգային մրցանակների արժանացած հայազգի լուսանկարիչներ Սկաուտ Թուֆանկջյանի և Էրիկ Գրիգորյանի հետ՝ նրանք ստեղծեցին իրենց ֆոտոպատմություների շարքը։

Չորս շաբաթների ընթացքում պատանի մասնակիցները ստեղծում էին իրենց ֆոտոպատումները տարաբնույթ թեմաներով՝ մարդկանց տարակուսած դեմքերից մինչև իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհը։

Լուսանկարիչներ Էրիկ Գրիգորյանի և Սկաուտ Թուֆանկջյանի գործերը հրապարակվել են հայտնի պարբերականներում ՝ Boston Globe, Time, Newsweek, New York Times, Le Monde։ Ժամանակավոր դադար վերցնելով իրենց առօրյա գործերից՝ նրանք հյուրընկալվել էին Թումոյում հայ պատանիների հետ աշխատելու համար՝ նրանց ծանոթացնելով ֆոտոպատմություններ պատմելու արվեստին և տեխնիկային, խրախուսելով տեսնել աշխարհը ֆոտոխցիկի միջոցով։

«Լուսանկարչությունը իրերը տեսնելու կարողություն է,ինչպես նաև հնարավորություն սովորելու տեսնել իրերը նորովի», - մեկնաբանում է Սկաուտ Թուֆանկջանը՝ խոսելով մեկ ասվա ընթացքում պատանիների հետ իր համագործակցության մասին։ Էրիկ Գրիգորյանը պատմում է․«Օր օրի բացահայտում էի, որ պատանիները ձգտում են իմանալ ավելին և մեծ բավականություն են ստանում իրենց կատարած աշխատանքից։»

Նմանատիպ այլ դասընթացների ընթացքում Թումո պատանիների՝ առավել հաջողված ստեղծարար աշխատանքները ևս կցուցադրվեն հետագա ամառային ամսիների ընթացքում։

Այս թեմայով