09 Մայիս 2013, 23:26
4101 |

Պատերազմի զգացումները

XX դարի պատերազմները նախորդներից տարբերվում էին նրանով, որ դրանք սկսեցին նկարել լուսանկարիչները։ Լուսանկարներն առանց ավելորդ կրքերի պահպանում էին զինվորների դեմքերը․ կյանքի ու մահվան, տխրության և ուրախության միջով անցածները, ովքեր ճակատագրի կամոք դարձան պատերազմի մասը։ Ռուբեն Մանգասարյանը՝ Հայաստանի լավագույն լուսանկարիչներից մեկը, նույնպես նկարել է պատերազմը՝ մերը, մոտիկն ու հասկանալին։ Նկարել այնպես, ինչպես զգացել է, ինչպես կուզեր, որ զգային բոլորը։ Ու մենք այն զգում ենք․ մինչև հիմա նրա ամեն կադրը, ամեն հայացքն օբյեկտիվի միջից։ Ռուբեն Մանգասարյանն այլևս չկա, սակայն Արցախյան ազատամարտի նրա լուսանկարներն ի զորու են տեղափոխել մեզ 1990-ականների սկիզբ՝ ամեն անգամ տեղիք տալով վերհիշելու, մտորելու, զգալու։

Այս թեմայով