17 Մայիս 2019, 22:45
613 |

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ

Այսօր մենք ավելի շատ  ուշադիություն ենք  դարձնում սահմաննեիում կատարվող գործողություններին, «Հայ-Թուրքական» հակամարտություններին, քան թե ներսում կատարվող «Հայ-Հայ» ոճրագործություններին։

Վերջերս Իջևանի  չաստերից մեկում տեղի է ունեցել զինվոր Ներսես Ղազարի Կարապետյանի գլխի վերին ճակատային հատվացի ծանր հրազենային վնասվացք։

Ուսումնասիրելով այս դեպքը՝ խոսել եմ Ներսես Կարապետյանի ծնող՝ Ս.Հ․-ի հետ։

-Գիտեմ, որ ամեն անգամ ցավ եք ապրում  այս ամենը հիշելով  բայց կխնդրեմ ձեզ  պատասխանել իմ մի քանի հարցերին։

-Է՜ ցավդ տանեմ ցավը ցավա երբ էլ  ինչել, որ լինի  շատ եմ խոսացել տղուս մասին ելի կխոսամ ենքան կխոսամ, որ իմանան բոլորը։

-Դեպքի մասին կպատմեք, ո՞նց է եղել, ե՞րբ եք իմացել ։

-Հա բալես, մայիսին  տղես եկավ,  չգիտեինք գալու ա։ Եկավ տղես, տխուր էր շատ, գնում գալիս էր ներս ու դուրս էր անում, ասի կարողա մի բան եղելա չես ասում, մի բան քեզ անհանգստացնումա,  չէ ասեց մամ ջան սաղ լավա։

-  Ոչ մի կերպ չկարողացա՞ք պարցել Ներսեսի տանգնապի պատճառը։

-Չէ, չէր ասում։  Ասում էր սաղ լավա  մամ։ Ճանապարհելուց պինդ պինդ փաթաթվավ ինձ գրկեց ասեց․ «Մամ  լավ նայեք ձեզ  ուշադիր եղեք իմ մոտ լավա գնամ արդեն ուշա Մամ կզանգեմ, որ հասնեմ»։ ՈՒ գնաց տղես։ Գնալուց մի օր հետո դեպքը եղավ, ինձ բան չէին ասում։  Ասում էին՝ տարել են հոսպիտալ, նորմալա ամեն ինչ,  ասում էին՝ գնանք կտենաս երեխուն։ ՈՒր ա չտեսա տղուս դիակը տեսա։

- Հոսպիտալում ինչ էր կատարվում խոսում էին դեպքի մասին։

-Ա՜յ բալ ջան, խաբում էին, ասում էին՝ ինքնասպանա  եղել։ Սուտ ա, երեխես չէր կարա կնքնասպան լիներ, սպանել են,  սպանել տղուս կերել են, երեխուս  արյունով  բանակ են պահում: Սկզբի օրերին չէի հասկանում՝ հետս ինչա կատարվում խելագրվել էի, չէի հասկանում ինչա կաարվում  հետո մի քանի օր անցավ  սկսեցի  խելքի գալ ու ուզում էի պարզեի ինչա եղել։

-Ի՞նչ պարզեցիք։

-Տղուս  սպաներնեն սպանել, ասել են գնա բենզին բեր կամ էլ փող՝ 250.000դրամ, որ ուղարկել էին Երևան,  ասել էին՝ գնա մի բան ճարի բեր, թե չէ քեզ կսպանենք ու սպանեցին տղուս։ Տղես վարորդ էր բանակում ,սարքել էին գլխին, տղիս  ու գլուխնել կերան։

- 250.000 դրամի համար մի մարդու կյա՞նք են խլել։

-Հա ազիզ ջան, մի զարմացի երկիրդ տես ինչ օրնա հասել,  որ իրար ուտում են ներսը։

-Ե՞րբ է եղել դատը։

-Դատը եղել ա դեպքից մի քանի ամիս հետո, փակ էր դատը։  Դատարանում  էդ սպաներն էին,  իրանց դեմ էր մեղադրանքը։ Չտամ դրամց անունները։

 

Ս․Հ․-ի հետ զրուցելու ընթացքում վատացավ կինը,  չէի կարողանում զրուցել։ Մենք զրուցեցինք գործը վարող իրավաբան Ա․Դ․-ի հետ։

-Պարոն Դ․ մի քանի հարց, կուզեմ պարզել  Ներսեսի դեպքի հետ կապված։

-Այո ասեք։

-Գործը ընթացքի մեջ է։ Խնդրեմ կասեք՝ ի՞նչ  պատժամիջոց է կիռարվել,  և ո՞վ է պատժվել։

-Դատը եղել է երկու փուլով։ Մեղադրվողների դեմ եղել է ցուցմունք, ըստ որի բաց են թողնվել հիմնավոր փաստեր չունենալու համար:

 

Այս թեմայով