29 Հունիս 2017, 17:53
237 |

Yerevan Color Run 2017

Գունազարդ վազքը՝ հինգ կիլոմետրանոց մարաթոն է, վազքուղու վերջում գույնզգույն փոշեներկերով հրավառություն և վառ նկարներ սոց ցանցերում։

Տարվա ամենավառ միջոցառմանը ցանկալի է ներկայանալ սպիտակ հագուստով, որպեսզի փոշեներկերի ամբողջ գունային գամման ավելի ընդգծվի։ Մասնակցելով մրցավազքին դուք դառնում եք տոնական իրադարձության մի մասնիկը, որը վստահաբար հիշարժան կլինի երկար ժամանակ։

Մարաթոնին կարող եք մասնակցել ձեր սիրելիների, ընկերների և նույնիսկ գործընկերների հետ, քանի որ գունազարդ վազքի նպատակն է, ոչ միայն նվիրել խինդ ու ծիծաղ, այլ նաև միավորել հազարավոր դրական մարդկանց, Հայաստանը ավելի առողջ և երջանիկ դարձնելու համար։

YerevanColorRun-ը ունի իր պատմությունը: Այն անցկացվում է աշխարհի 35 խոշորագույն երկրներում, ինչպիսիք են`Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Չիլին, Ինդոնեզիան… Եվ վերջապես 2015 թվականից ծիածանի բոլոր գույներով ներկվում է նաև մեր սիրելի մայրաքաղաք Երևանը:

Եվ այսպես՝ հուլիսի 16-ին, վաղ առավոտյան, բոլորս հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում և միանում ենք ReebokSportsClubArmenia-ի կողմից կազմակերպված ֆիթնես-նախավարժանքին, որը մեզ կօգնի  տաքացնել մեր մկանները։

Նշենք, որ այս մարաթոնում կարևոր չէ Ձեր սպորտային պատրաստվածությունը, քանի որ սա զվարճանք է և մասնակիցների արդյունքները չէն գրանցվում։ Սակայն համապատասխանաբար երեք տղաներ և աղջիկներ, ովքեր առաջինը կհասնեն վազքուղու վերջնամասին, կստանան մրցանակներ հովանավորների կողմից։

Մարաթոնի ավարտից հետո ուրախությունը շարունակվելու է` երաժշտություն, պարեր, և ներկերի հրավառություն: Անակնկալի չգաք, եթե ոտքից գլուխ ներկված լինեք: Ամենակարևորը` մեծ ցանկությունն է` սուզվելու այդ գունավոր հեքիաթային միջավայրի մեջ:

Հիշեցնենք, որ YerevanColorRun-ը Հայաստանում իր մեծ ներդրումն ունի սպորտի և սպորտային տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Բավական է հիշել, որ 2015 թվականին 900 000 դրամ ուղղվեց  ծանր հիվանդություն ունեցող մի տղայի, իսկ 2016 թվականին  1 000 000 դրամ նվիրատվություն կատարվեց Գյումրիի անօթևաններին:

Այս տարի YerevanColorRun գունազարդ վազքի հասույթը ուղղվելու է Թերեզա Մխիթարյանի <<Կյանքի ուղի>> բարեգործական նախագծին, ինչպես նաև Երևանի կենտրոնական այգիներից մեկում StreetWorkout մարզահրապարակի կառուցմանը, որտեղ կկարողանան անվճար մարզվել բոլոր ցանկացողները:

Այս թեմայով