12 Նոյեմբեր 2016, 00:35
2372 |

Street Workout մարզահրապարակի բացում ք. Վանաձորում

Նոյեմբերի 8-ին քաղաք Վանաձորում Սայաթ-նովայի անվան այգում տեղի ունեցավ Street Workout մասնագիտացված մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է բարերարներ Մարտիրոս Մինասյանի և Հմայակ Ղարագյոզյանի անձնական միջոցներով Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ: Նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի կողմից:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Ֆեդերացիայի նախագահ  Ղազար Հակոբյանի շնորհակալական խոսքերից հետո քաղաքի բնակիչները վայելեցին ազգային պարերը և Street Workout-ի թիմի ցուցադրական ելույթը, որոնց միացել էին նաև ք. Չարենցավանից եկած բրեյքդանսի վարպետները:

Վանաձորի վորքաութի թիմի համար կազմակերպիչները նախապատրաստել էին հատուկ նվերներ:
Այդ օրը այգու  այցելուները կարողացան ոչ միայն հանգստանալ և զբոսնել, այլ նաև բացահայտեցին իրենց համար այնպիսի սպորտային ուղվածություն ինչպիսին է Street Workout-ը:

Ներկաներից շատերը նշեցին, որ այս մարզահրապարակի գլխավոր առավելություն  այն է , որ այն շատ մոտիկ է քաղաքի բնակիչներին, կան բազմատեսակ մարզասարքեր նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար, որոնք կարող են փոխարինել մարզադահլիճում անցկացվող մարզումներին:
Այսպիսի մարզահրապարակի կառուցումը շատ մեծ  թափ է հաղորդում  քաղաք Վանաձորում մասսայական սպորտի զարգացմանը:

Street Workout  հայաստանյան ֆեդերացիայի հետագա պլաններում է՝ ամբողջ Հայաստանում Street Workout-ի գաղափարի զարգացումը, առողջ ապրելակերպ նախընտրող երիտասարդության ընդլայնումը և մասնագիտացված սպորտային մարզահրապարակների կառուցում բոլոր քաղաքներում:

Այս թեմայով