07 Նոյեմբեր 2016, 01:26
7662 |

Եթե եվրոպական քաղաքները լինեին այսպիսին

Յուրաքանչյուր քաղաքի տեսքը կախված է նրա կառավարության, բիզնեսի և հասարակության վերաբերմունքից: Դարյա Վոլկովան և Անդրեյ Կոչետկովը փորձել են պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենաին եվրոպական երկրների կենտրոնները, եթե նրանց վերաբերվեին այնպես, ինչպես Սամարային:

Վենեցիա

Ինչպես հայտնի է 2100թ.-ից այստեղ ջրհեղեղներ կլինեն տարին 20-25 անգամ: Այսինքն քաղաքի մասին հոգ տանել, կարելի է ասել, իմաստ չունի, քանի, որ նրան մնացել է մոտ 80 տարվա կյանք: Բացի այդ քաղաքում ճնշող մեծամասնություն են կազմում հին և քանդված բնակարանային շենքերը, որոնց մեծ մասը մոտ 500 տարեկան է: Եվ նույնիսկ մեքենայով հնարավոր չէ հասնել տուն, քանի որ քաղաքում չկան ավտոճանապարհներ: 

Չնայած այս ամենին, զբոսաշրջիկները, վստահելով գովազդին, այցելում են քաղաք. այնպես որ պետք է օգտագործել քաղաքի ռեսուրսները, քանի այն չի վերացել: Այստեղ կառուցվում են առևտրի կենտրոններ, որտեղ այցելունները կարողանում են թաքնվել քայքայվող տների հոտից: Քաղաքի բնակիչները նույնիսկ աղբն են նետում անմիջապես պատուհանից ցած. միևնույն է մի 100 տարի հետո այդ ամենը կմաքրի ջուրը՝ մաքրելով նաև հնացած Վենետիկը: 

 

Ֆլորենցիա

Մեկ այլ իտալական ցավ է Ֆլորենցիան: Այստեղ բնակվում է ընդամենը 400 հազար մարդ, որոնցից 75%-ին հանրային բարիքներից օգտվելու համար հարկավոր է հասնել կենտրոն: Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է սեղմացնել կենտրոնի շինությունները: Երբեմն ստացվում է նաև այնպես, որ ապագա շենքերի շինհրապարակներում տեղի են ունենում հին տների հրդեհներ: Բայց կենտրոնի բնակիչները պետք է ըմբռնումով մոտենան, քանի որ դա միայն իրենց տարածքը չէ, և իրենք պետք է տեղափոխվեն հանուն հանրային շահի: Արդյունքում նոր բարձրահարկ շենքերում կարող են բանկվել ավելի շատ մարդիկ, իսկ դրանց ստորգետնյա ավտոկայանատեղիներում ավելի շատ տեղ կլինի մեքենաների համար: 

 

Փարիզ

Փարիզի ամենապրոբլեմային կետերից մեկը Մոնմարտրի բլուրն է, որն այնքան էլ լավ հեղինակություն չունի: Այնուամենայնիվ այն համարվում է Փարիզի ամենաբարձր կետը: Ուստի հանցագործություն կլինի այս վայրը չօգտագործել բնակելի շենք կառուցելու համար, որից տեսարան կբացվի դեպի ամբողջ քաղաքը: Միևնույն ժամանակ այսպես հնարավոր կլինի ազատվել Վան Գոգի տխուր օրերի հետ կապված անհարմար խրճիթներից: Իսկ Վան Գոգի պատվին կարող են անվանել նոր բնակարանային համալիրներից մեկը: Ուստի մինչ ընթանում են Մոնմարտրինի թարմացման աշխատանքները, կարող եք ուշադրություն չդարձնել հին թաղամասերին, հատկապես որ, միևնույն է, 20-30 տարի հետո դրանց փոխարեն կլինեն իդեալական Փարիզի նոր թաղամասերը: 

 

Տաուբերեի Ռոտենբուրգ(Rothenburg ob der Tauber)


1945թ.-ին Ռոտենբուրգ քաղաքը գրեթե մաքրվել էի երկրի երեսից ռբակոծության պատճառով: Թվում էր, թե գերմանական քաղաքը իր հաջորդ խաղաղ կյանքի ընթացքում հնարավորություն կունենա միջնադարի հնացած ժառանգությունից, բայց այն ստացավ իր նախկին կերպարանքը:

Հասկանալի է, որ  փոքրիկ քաղաքի բյուջեն նման չէ Փարիզի կամ Մոսկվայի դրամական հոսքերին: Բնակիչները ստիպված են ինքնուրույն հոգ տանել վատ վիճակում գտնվող խրճիթների մասին: Գործի անցան ժամանակակից միջոցները: Արտաքին գովազդը շինությունների վրա քաղաքի տեսքը փոխելու միջոցներից մեկն է: Ավաղ, քաղաքապետարանը ոչ միշտ է ունենում համապատասխան մասնագետներ, որոնք կարող են հետևել, որ գովազդը ճիշտ տեղում տեղադրվի և համապատասպանի միջավայրին: Եվ հիմա դրա ժամանակն էլ չէ. քաղաքում ճգնաժամ է...

Այս թեմայով