Արդեն երրորդ տարին անընդմեջ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպում է Street Workout Challenge միջոցառումը:
Այս միջոցառման նպատակն է բարձրացնել հայ ատլետների մրցակցային ոգին, զարգացնել Street Workout մարզաձևը Հայաստանում,քարոզել և զարգացնել առողջ ապրելակերպը և մասսայական սպորտը, ինչպես նաև միջազգային վարկանիշ ունեցող ատլետի հետ փորձ փոխանակել:
Միջոցառման հատուկ հյուրն էր Հոլանդացի ատլետ, միջազգային բարձր վարկանիշ ունեցող մարզիկ Մայք Բիգիմանը:
Միջոցառման շրջանակներում անցկացվեց թիմային բաթլներ (մրցույթ) Հայաստանի 12 քաղաքներից և Արցախից եկած թիմերի միջև: Ի վերջո դժվար և թեժ պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում է ք. Արտաշատի թիմը, 2-րդ` ք. Տաշիրի թիմը և 3-րդ` ք. Արարատի թիմը:
Միջոցառումն անցկացվում էր Երևանի քաղաքպետարանի աջակցությամբ,
Գլխավոր ինֆորմացիոն գործընկեր- ImYerevan.com կայք