03 Մայիս 2016, 18:21
6330 |

Երևանում կայացավ հայազգի անվանի ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանի բացառիկ վարպետության դասընթացը

Այսօր՝ մայիսի 3-ին, Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում «Լեկտորիում» հասարակական-կրթական նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հայազգի անվանի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանի՝ «Ռեժիսուրան և ժամանակակից կինոն» թեմայով վարպետության դասընթացը:

«Սա «Լեկտորիում» (Lectorium) հասարակական-կրթական նոր նախագիծի անդրանիկ վարպետության դասընթացն է և նախագիծը նպատակ ունի բիզնեսի, մշակույթի, դիզայնի, ֆինանսների, հոգեբանության և այլ ոլորտների հանրահայտ մասնագետների բաց վարպետության դասընթացների, դասախոսությունների, նաև pop-up լեկտորիում ձևաչափով հանդիպումների միջոցով համապատասխան ոլորտների մասնագետներին և հետաքրքրված անձանց փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռք բերման հնարավորություն տալ»,-ողջունելով մասնակիցներին նշեցին կազմակերպիչները:

 

Վարպետության դասընթացի հատուկ հյուր Ալեքսանդր Աթանեսյանը ֆիլմարտադրության ոլորտի մասնագետներին, կինոգետներին, կինոմաններին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց ժամանակակից ֆիլմարտադրության միտումները, յուրահատկություններն ու զարգացման հեռանկարները, կիսվեց իր հարուստ փորձով,խորհուրդներով, ստեղծագործական գաղտնիքներով և պատասխանեց ներկաներին հետքրքրող հարցերին:

 

Ի  պատասխան միջոցառման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հայկական ժամանակակից ֆիլմարտադրության զարգացման և միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու համար, Ալեքսանդր Աթանեսյանը նշեց, որ ոչինչ անել պետք չէ, գումարներ տալով ֆիլմին չես օգնի, միակ բանը, որ պետք է անել նորմալ կրթության ապահովումն ու դեբյուտային, ուսանողական ֆիլմերի  ֆիանանսավորումն է: Որպեսզի հասկանանք, թե այդ երիտասարդներից յուրաքանչյուրը ինչ ներդրում կարող է ունենալ կինոարվեստում, նրանք իրենց այցեքարտերը՝ իրենց ավարտական, դիպլոմային կամ կուրսային աշխատանքները ցույց տալու հնարավորություն պետք է ունենան, այդ դեպքում հնարավոր կլինի տեսնել, բացահայտել տաղանդներ և հասկանալ, թե նրանք իրենց ֆիլմերի ստեղծման  համար ինչպիսի ֆինանսական աջակցության կարիք ունեն:Իսկ պետության միակ միջամտությունն ու աջակցությունը կրթական համակարգի ստեղծումը, զարգացումն ու ամրապնդումը պետք է լինի.դա է ամենահեռնկարային ներդուրումը:

 

Ալեքսանդր Աթանեսյանը, անդրադառնալով ժամանակակից կինոարվեստի առանձնահատկություններին, նշեց, որ այսօր զանգվածային, փոփ մշակույթի ժամանակաշրջանն է, և մենք գործ ունենք սոցիալական պատվերի մշակույթի հետ, իսկ բարձր արվեստը մեռնում է: Մեզ շատ հաճախ հետաքրքրում է ֆիմի դիտումը,այլ ոչ թե ստեղծումը: Անընդհատ տեղեկատվական հոսքերը հանդիսատեսին տալիս են ընտրելու, բայց ոչ հասկանալու հնարավորություն: 60-ական թվականներին ռեվյուի գաղափար անգամ գոյություն չուներ, նոր ֆիլմ էր դուրս գալիս բոլորը գնում էին նայելու,իսկ այսօր կարդում են ֆիլմի մասին և որոշում են նայել այդ ֆիլմը, թե ոչ:

«Լեկտորիում» (Lectorium) հասրակական-կրթական նոր նախագիծն իրականացվում է  «Երևան Փրոդաքշնս»-ի և Imyerevan.com հարթակի նախաձեռնությամբ:Ալեքսանդր Աթանեսյանը ռուսական կինոարտադրության հանրահայտ Сволочи» (2006), «Близкий Враг» (2010), «Летний дождь» (2002), «Смертельное обещание» (2012) ֆիլմերի, «Печать царя Соломона» (2012) մուլտֆիլմի (և այլն) պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորն է: «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենն է, մի շարք համաշխարհային փառատոների  («Ոսկե գլոբուս», «Նիկա» և այլն) դափնեկիր, կինոարտադրության ոլորտի տարբեր առաջատար ակադեմիաների անդամ։

 

 

Այս թեմայով