30 Ապրիլ 2016, 17:10
2333 |

Երևանում կկայանա հայազգի անվանի ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանի բացառիկ վարպետության դասընթացը

«Լեկտորիումը» (Lectorium) հասրակական-կրթական նոր նախագիծ է, որի նպատակն է իրականացնել բիզնեսի, մշակույթի, դիզայնի, ֆինանսների, հոգեբանության և այլ ոլորտների հանրահայտ մասնագետների բաց վարպետության դասընթացներ, դասախոսություններ և համապատասխան ոլորտների մասնագետներին և հետաքրքրված անձանց տալ փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռք բերման հնարավորություն: Նախգիծն իրականցվում է «Երևան Փրոդաքշնս»-ի և Imyerevan.com հարթակի նախաձեռնությամբ:

ImYerevan-ը սիրով հրավիրում է  մասնակցելու հայազգի անվանի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանի՝ «Ռեժիսուրան և ժամանակակից կինոն» թեմայով վարպետության դասընթացին, որը տեղի կունենա «Լեկտորիում» հասարակական-կրթական նախագծի շրջանակներում մայիսի 3-ին, ժամը` 11:00-ին Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան փ. 5, Ռադիոտուն):

Վարպետության դասընթացի ժամանակ  Ալեքսանդր Աթանեսյանը կներկայացնի ժամանակակից ֆիլմարտադրության միտումները, յուրահատկություններն ու զարգացման հեռանկարները, ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների, կինոգետների, կինոմանների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ոլորտով հետաքրքրված անձանց հետ կկիսվի իր հարուստ փորձով, խորհուրդներով, ստեղծագործական գործունեությամբ և հաջողության գաղտնիքներով։

Ալեքսանդր Աթանեսյանը ռուսական կինոարտադրության հանրահայտ Сволочи» (2006), «Близкий Враг» (2010), «Летний дождь» (2002), «Смертельное обещание» (2012) ֆիլմերի, «Печать царя Соломона» (2012) մուլտֆիլմի (և այլն) պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորն է: «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենն է, մի շարք համաշխարհային փառատոների  («Ոսկե գլոբուս», «Նիկա» և այլն) դափնեկիր, կինոարտադրության ոլորտի տարբեր առաջատար ակադեմիաների անդամ։ 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՇՈՏԻ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

Ռուսականկինոարտադրությանհայտնիպրոդյուսեր, ռեժիսորևսցենարիստ։

Ծնվել է 1953 թ.-ին, Վրաստանում: Նրա ամենամեծ արձագանք ունեցող ֆիլմը եղել է «Սրիկաները» («Сволочи» (2006))։ Ռուսական կինոարտադրության այնպիսի հանրահայտ ֆիլմերի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր է ինչպիսիք են՝  «Близкий Враг» (2010) և «Летний дождь» (2002), «Смертельное обещание» (2012),  ֆիլմերը, «Печать царя Соломона» (2012) մուլտֆիլմը և այլն: 2002 թվականից հանդիսանում է «Անգել ֆիլմ» ոչ կոմերցիոն ինքնավար ընկերության գլխավոր տնօրեն։ Եղել է «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսերը: Ռուսաստանի կինոպրոդյուսերների ասոցիացիայի, Ռուսաստանի «Նիկա» կինոմշակույթի ակադեմիայի, Կինոմետոգրաֆիստների միության խորհուրդների անդամ և Մոսկվայի կինոմատոգրաֆիստների միության քարտուղար է ։

Մրցանակներ.

2000թ.-«Պատուհան դեպի եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցանակաբաշխությունում գրավել է առաջին տեղը (ֆիլմ` «24 ժամ»)

2000թ.- Կինոքննադատների Հիլդիայի «Ոսկե Խոյ» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ նորամուտի համար (ֆիլմ` «24 ժամ»)

1995թ.- «Ոսկե գլոբուս» ամերիկյան արտաքին մամուլի ասոցիացիայի կողմից դիպլոմ տարվա լավագույն Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի  կազմակերպման համար

1994 թ.- «Նիկա» Ազգային կինոակադեմիայի մրցանակ՝ «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում (ֆիլմ` «Համր վկան»)

2006 թ. - MTV-ի մրցանակներ տարվա լավագույն ֆիլմ, տարվա ամենատեսարժան դրվագ, տարվա բեկում անվանակարգերում  (ֆիլմ՝ «Սրիկաները»)

Ստացել է վկայականներ նաև «Լավագույն արտասահմանյան ռեժիսոր» Բրիտանական կինոակադեմիայի և Հեռուստատեսության ճապոնական ասոցիացիայի կողմից: 

Այս թեմայով