01 Ապրիլ 2016, 21:36
3234 |

Կահույք ցանեք, թող աճի

Full Grown բրիտանական ընկերության սեփականատեր Գևին Մանրոն փայտյա կահույքի արտադրության ոչ ավանդական նոր մեթոդ է հորինել. նա դրանք աճեցնում է:

Առաջին հերթին նա մատղաշ ծառեր է տնկում: Այնուհետև ծառի բունն ու ճյուղերը մեխանիկորեն ծալվում են` ստանալով անհրաժեշտ ձևը: Ճյուղերը փոխպատվաստում են, որպեսզի կահույքի ցանկալի վերջնական էլեմենտը (օրինակ` աթոռը) ամբողջական լինի և լրացուցիչ միակցման տարրերի կարիք չունենա:

Դրանից հետո մնում է միայն սպասել մինչև ծառը մի փոքր կաճի:

Գործընթացը մի քանի` 4-ից 8 տարի է տևում` կախված ծառի տեսակից:

Այժմ Դևոնշիրի ագարակում կահույքի մոտ 400 կտոր է աճեցվում: «Կենդանի» աթոռների առաջին խմբաքանակի բերքահավաքը նախատեսվում է  2017-ի կեսերին:

 

 

Այս թեմայով