28 Մարտ 2016, 17:58
8031 |

10 հանճարներ, ովքեր շատ քիչ են քնել

Ֆիզիոլոգիական տեսանկյունից աշխատանքի համար լավագույն ժամանակը քնից հետո է, սակայն ոչ բոլոր նշանավոր մարդիկ ու տաղանդներն են կարողանում առաջնորդվել այս սկզվունքով: Տարատեսակ մտահղացումներ կյանքի կոչելու համար այս հանճարներին  շատ ժամանակ էր անհրաժեշտ լինում, սակայն այն երբեք նրանց չէր բավականացնում: Այսօր  ներկայացնում ենք թոփ-տասնյակ հանճարների , ովքեր ամենաքիչ քնային ռեժիմն են ունեցել և դրա շնորհիվ ավելի շատ են ստեղծագործել: 

1. Նապոլեոն I Բոնապարտ

Բոնապարտի այս խոսքերը բոլորն են լսել. «Նապոլեոնը քնում է 4 ժամ, ծերունիները` 5, զինվորները` 6, կանայք` 7, տղամարդիք` 8, իսկ 9 ժամ քնում են միայն հիվանդները»: Նապոլեոնը գնում էր ննջասենյակ կեսգիշերին մոտ, քնում էր մինչ գիշերվա 2-ը: Այնուհետև արթնանում , աշխատում մինչ 5-ը և նորից քնում 2 ժամով: Այսպիսով նրա քնի տևողությունը 4 ժամ էր տևում: Մեծն զորավարը շատ հաճախ սթրեսից հետո տառապում էր անքնությամբ. ընդհանրապես չէր քնում:

2. Թոմաս Էդիսոն

 

Էլեկտրական լամպերի, ձայնագրիչի և կուլտային դարձած «ալլո» բառի հեղինա,  հանրահռչակ գյուտարարը պնդում էր, որ քնում էր օրեկան 5 ժամ: Ինչպես մնացյալ հանճարները, նա ևս քնելը համարում էր ժամանակի անիմաստ վատնում և ծուլության նշան: Եթե նա չհայտնագործեր էլեկտրական լամպերը , մարդիկ կշարունակեին մոմեր օգտագործել և քնում էին օրեկան մինչև 10 ժամ` 7 ժամի փոխարեն:

 

3. Սալվադոր Դալի

Անհայտ է, թե ինչքան ժամանակ էր տրամադրում իր հանգստին անկրկնելի հանճար Սալվադոր Դալին: Կան մի վարկած, թե նա,  ինչպես և Լեոնարդո Դա Վինչին, կիրառում էր «ճղճղված» քնի մեթոդը: Դրա համար Դալին անկողնու մոտ տեղադրում էր մետաղյա սկուտեղ, վերցնում էր գդալը ձեռքը և քնում: Հենց նա ընկնում էր խորը քնի ֆազա, գդալն ընկնում էր նրա ձեռքից,  և այդ ձայնից նկարիչը արթնանում էր: Նրա ասելով` քնի և արթուն մնալու ընկած ժամանակահատվածը նրան նոր մտքեր էին բերում:

4. Օնորե դը Բալզակ

Ֆրանսիացի հայտնի գրող Բալզակը քիչ քնելուց զատ նաև սրճամոլ էր. խմում էր օրական 50 բաժակ սուրճ, իսկ քնելուն տրամադրում էր երեկոյան 6-ից մինչև ուշ գիշեր` ժամը 1-ը: Դարձյալ արթնանում էր և սկսում աշխատել: Առավոտյան 8-ին կրկին մեկուկես ժամ ննջում էր:

4. Մարգարետ Թետչեր

«Երկաթյա տիկինը» քնի մասին արտահայտվում էր այսպես. «Ես երբեք 4-5 ժամից ավել չեմ քնել: Իմ կյանքն իմ աշխատանքն է: Որոշ մարդիկ աշխատում են որպեսզի ապրեն: Ես ապրում եմ, որ աշխատեմ»: Մեծ Բրիտանիայի նախկին և միակ կին վարչապետ Մարգարեթ Թետչերը օրեկան քնում էր 4-5 ժամ, ժերբեմն էլ` ընդհամենը 1.5-2 ժամ:

5. Բենջամին Ֆրանկլին

Անվանի դիվանագետի կարծիքով լավ բանը երբեք շատ չպետք է լինի, այդ թվում` քունը: Նա արթնանում էր առավոտյան ժամը 4-ին ու քնում երեկոյան 10-ից ոչ ուշ: Ֆրանկլինը հետևում էր շատ խիստ օրակարգի, որում քնին հատկացվում էր ոչ ավել, քան 6 ժամ:

6. Զիգմունդ Ֆրեյդ

«Հոգեվերլուծության»  հոգևոր հայր, համաշխարհային ճանաչում ունեցող այս գործիչը օրվա մեջ հասցնում էր քնել 6 ժամ`  գիշերը ժամը 1-ից առավոտյան մինչև 7-ը: Ֆրոյդը գրում է, որ քնելուց առաջ սովորաբար  աղի կերակուր է ընդունել, որպեսզի   արթնանա ծարավից և շարունակի աշխատել:

8. Լև Տոլստոյ

 Մեծն գրողն ասում էր `«Քունը չպետք է լինի քաոսային, չարժի անկողնում երկար անձնատուր լինել գրգանքի»: Ռուս գրողը քնում էր կեսգիշերին և արթնանում առավոտյան 9-ին:

9. Չարլզ Դարվին

Բավականին վաղ արթնացող Դարվինը քնում էր կեսգիշերից ոչ շուտ և արթնանում առավոտյան ժամը 7-ին: Նա սիրում էր   առավոտյան վաղ զբոսնել և միայնակ նախաճաշել: Իսկ երեկոյան ժամը 9-ին մոտ փորձում էր քնել:

10. Վլադիմիր Նաբոկով

Ռուս և ամերիկյան գրող, թարգմանիչ Նաբուկովը , արթնանալով առավոտյան 7-ին և մեկ ժամ անցկացնելով անկողնում,  փորձում էր կազմել օրվա գրաֆիկը: Ցերեկն աշխատում էր, որից հետո փորձում էր հանգստանալ: Նաբոկովը պառկում էր  ժամը 9-ին, սակայն քնում էր գիշերը 1-ին:

Այս թեմայով