22 Մարտ 2016, 21:56
2486 |

«Ես կարող եմ». ֆոտոնախագիծ

2016թ. - ի սկզբին Սկարպ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտները արտացոլող լուսանկարների ցուցահանդես: ImYerevan.com-ը որոշեց ևս մեկ անգամ անդրադառնալ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությոան թեմային և հրապարակել ցուցահանդեսի լուսանկարները: Լուսանկարներում պատկերված են հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրական աշխատավայրում: Ցուցահանդեսի նպատակն էր հանրությանը ներկայացնել այն մասնագիտությունները, որոնք ներկայումս ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում: Նախագիծն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: Լոսւանկարների հեղինակն է Վիգեն Մնոյանը:

 

 Հասմիկ Գյուլբուդաղյան` Վարսահարդար

 

Մամիկոն Ստեփանյան`Կավագործ

 

Գոհար Նավասարդյան` Աշխատում է Արտակարգ Իրավիճակների
Նախարարության սպասարկման բաժնում

 

 Արտակ Համբարձումյան` զբաղվում է տպագրական աշխատանքներով

 Զարուհի Բաթոյան`ԶարտՊրինտ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն

 

Միսակ Սողոմոնյան` Ավելագործություն

 

 Հովհաննես Սողոմոնյան` հողագործ

 

Արթուր Գալստյան` կոշկակար

 

Վահան Նահապետյան` Երաժիշտ-գործիքավորող

 

Նկարիչ`Արայիկ-Նարեկ Հակոբյան

 

Անահիտ Խալաթյան` Վարում է Ջերմոցային տնտեսություն

 

Խոհարարուհի` Մերի Ղազարյան

 

Նարինե Մաթևոսյան  ` ձեռագործություն

 

Մարիամ Դավթյան ` ձեռագործություն

 

Տրակտորավար`Սարգիս Ավետիսյան

 

 

Այս թեմայով