12 Մարտ 2016, 11:49
1388 |

Նոր բջջային հավելված՝ անշարժ գույք փնտրողների համար

Անշարժ գույք փնտրողների համար Aria Innovation Technologies ընկերությունը բջջային հավելված է ստեղծել:Այն թույլ է տալիս ուղղակի կապ ստեղծել գնորդի եւ վաճառողի միջեւ:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Aria Innovation Technologies ընկերությունը խորապես հասկանալով անշարժ գույքի ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ամենակարճ եւ արդյունավետ տարբերակն է առաջարկում․ Aria Realty հայկական առաջին բջջային հավելվածը՝ արշարժ գույքի առքի, վաճառքի եւ վարձակալության համար։

«Մենք ուսումնասիրեցինք բնակարան ձեռք բերելու եւ վարձակալելու առաջարկները շուկայում, խոսեցինք թե՛ բնակարան առաջարկողների, թե՛ փնտրողների հետ եւ հասկացանք, որ գործընթացը մի շարք խնդիրների հետ է կապված։ Փորձեցինք առաջարկել լուծում, որը հնարավորություն է տալիս գտնել եւ ընտրել նախընտրելի առաջարկը՝ բջջային հավելվածի միջոցով»,- պատմում է Aria Innovation Technologies ընկերության հիմնադիր եւ Aria Realty բջջային հավելվածի նախաձեռնության հեղինակ Վիկտոր Մնացականյանը։

Aria Realty-ն թույլ է տալիս iOS (շուտով նաեւ Andrioid) համակարգով աշխատող բջջային հավելվածի միջոցով, նշելով նախընտրությունները (առք, վարձակալություն, տեղակայում, սենյակների քանակ եւ այլն), ստանալ դրանց համապատասխանող բոլոր առաջարկները ինտերակտիվ քարտեզի վրա։ Առաջարկները տեսանելի են լուսանկարներով եւ մանրամասն նկարագրությունով, որոնք ներկայացնում են սեփականատերերը։

«Կարեւոր է այն, որ հավելվածը թույլ է տալիս ուղղակի կապ ստեղծել բնակարանն առաջարկողի եւ փնտրողի միջեւ»,- մանրամասնում է Մնացականյանը։ «Գործընթացն առավելագույն պարզեցված է, որպեսզի դրա բոլոր կողմերը ժամանակ եւ միջոցներ խնայեն»։

Aria Realty-ն հնարավորություն է տալիս բնակարանի մանրամասն նկարագիրը  հաղորդագրության միջոցով փոխանցել բոլորին, հավանել այն կամ պահպանել հետագա դիտման համար եւ որոշման գալով՝ կապվել առաջարկողի հետ՝ խուսափելով ռիելթորին միջնորդավճար տալուց։

«Քանի որ հավելվածը հասանելի է ամբողջ աշխարհում, այն նաեւ հրաշալի գործիք է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների համար, որոնք որոշել են վաճառել կամ ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում։ Մենք նաեւ աջակցում ենք ձեւակերպումների հարցում»,- ասել է Մնացականյանը։ 

Աղբյուրը`news.am

Այս թեմայով