24 Փետրվար 2016, 21:50
3762 |

Արդյո՞ք սպորտն օգնում է ավելի խելացի դառնալ

Ցանկացած ծնող, վաղ թե ուշ , կանգնում է այս ընտրության առաջ` ինչ մասնագիտություն ընտրել իր երեխայի համար: Երբ ապագա մասնագիտությունն ընտրվում է, այդ պահից սկսած, շատ ծնողներ նույն ռազմավարական սխալն են թույլ տալիս` արգելելով երեխաներին ազատ ժամանակը վատնել փողոցում և հորդորելով այդ ժամերն առավել արդյունավետ օգտագործել` ուշադրությունը սևեռել միմիայն ուսման վրա: Այնինչ, այսօր երևանյան փողոցները երիտասարդներին նաև ակտիվ սպորտով զբաղվելու բազում հետաքրքիր տարբերակներ են առաջարկում:

Այս երիտասարդ աղջիկներն ու տղաներն ամեն օր  ապացուցում են շրջապատին և իրենց ծնողներին, որ կարելի է փողոցում նույնպես կրթվել` կրթվել սպորտով, շատ դեպքերում նաև համատեղելով պրոֆեսիոնալ սպորտն ու մասնագիտական ուսումը: Նրանք նաև ապացուցում են, որ  վաղ տարիքից  սպորտին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելը կարող է նաև օգնել մասնագիտական  աճին:

Սպորտով զբաղվելը տոնուսի է բերում  ոչ միայն մարմնի մկանները, այլև ակտիվացնում է ուղեղը: Երեխան սկսում է ավելի պարզ ու արագ դատել: Սպորտը խթանում է դիմադրողականության բարձրացմանը, կոփում է կամքը, զարգացնում է արագ կողմնորոշվելու ունակությունը, սովորեցնում է թիմային մտածելակերպի: 

Street Workout Armenia-ի  մարզումները, ինչպես և բոլոր տեսակի ամենօրյա մարզումները, տևում են 2 ժամից ոչ ավել և ոչ մի կերպ չեն  կարող խանգարել ուսմանը, իսկ թիմային սպորտաձևերը, ինչիպիսին է բասկետբոլի, ֆուտբոլը և այլն, երեխայի մեջ ձևավորում են առաջնորդի  որակներ և կոլեկտիվում աշխատելու ունակություններ: Ընդանրապես, ցանկացած մարզաձև երեխայի մոտ ձևավորում է նպատակասլացություն, իսկ այդպիսի որակները ուսման մեջ հաստատ պետք կգան:

 

Այս թեմայով