18 Դեկտեմբեր 2015, 16:20
3436 |

Ուրախության երկու ժամ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Մի ամբողջ տարի Imyerevan.com-ը հարյուրավոր հոդվածներ, հարցազրույցներ, միջոցառումներ կազմակերպեց։ Տարին ամփոփելիս ինչ-որ բան պակաս էր թվում՝ հոգու պարտք, որ կատարված չէր։

Մենք որոշեցինք մի քանի ժամ անցկացնել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ Այստեղ խնամում են հատուկ կարիքներ ունեցող 0-18 տարեկան երեխաների։ Օրվա մեծ մասը նրանք անցկացնում են լոգոպեդների, նյարդաբանների, մանկավարժների հետ։ Երեխաների մեկ օրը անմոռանալի դարձնելու գործում մեզ օգնեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը։ Դերասանական խումբը հեքիաթների վրա կառուցված մանկական ներկայացում էր պատրաստել մանկատան սաների համար, վերջում երեխաներին շնորհավորելու եկավ նաև Ձմեռ Պապը։

Երեխաների ուրախությունն ու մեզ փոխանցած դրական լիցքերը, ցավոք, բառերով նկարագրել չենք կարող։ Առաջարկում ենք դիտել միայն այդ դրական օրը մեր պատրաստած հոլովակը։ 

Այս թեմայով