16 Դեկտեմբեր 2015, 14:08
1884 |

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան՝ երեխաների աչքերով

Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ),  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Էյվա արվեստների հիմնադրամը:

Մշակված գրքույկը ներկայացնում է կոնվենցիայի հոդվածները երեխաների համար մատչելի կերպով՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրավունքների մասին իրազեկումը ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների, խնամատարների և ուսուցիչների շրջանում:

«25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում Հայաստանում, բավականին առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել, թե որոնք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի բաց կողմեր կան և որոնք պետք է լինեն մեր հետագա անելիքները այս բնագավառում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը:

 Հետագա երեք տարիների ընթացքում նախագիծը կտրամադրի այն անհրաժեշտ հարթակը, որի միջոցով հանրային երկխոսություն կծավալվի երեխաների իրավունքների ոլորտում առկա խոչընդոտների և առաջնահերթությունների վերաբերյալ երեխաների, երիտասարդների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների և լայն հասարակության ներգրավվածությամբ:

Այս թեմայով