30 Նոյեմբեր 2015, 13:40
9364 |

Երևանի 10 հիմնախնդիրները

Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամքները: Մենք որոշեցինք կազմել Երևանի կատարելագորղմանը խոչընդոտող 10 հիմնախնդիրների ցանկը:

1. Սահմանափակ կարողություններով մարդկանց համար նաատեսված հարմարությունների բացը

Չնայած այն հանգամանքին, որ Երևանը աննկարագրելի գեղեցիկ քաղաք է, որն աճում, զարգանում է արագ տեմպերով, հաշմանդամություն ունեցող անձանց համար ( ովքեր քաղաքում 4 հազարից ավելի են), ցավոք, այն դարձել է իսկական փորձություն : Հատկապես տուժում են անվասայլակից օգտվող մարդիկ, քանի որ հասարակական տրանսպորտը, գրեթե բոլոր շինությունները, նույնիսկ փողոցները հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ու տարբերություններ ունեցող մարդկաննց համար:

2. Անօթևան կենդանիներ

Ամբողջ Երևանում թափառում են կենդանիներ, որոնք չունեն ոչ տուն, ոչ էլ տերեր: Այդ բոլոր կենդանիները ստիպված են դիմակայել սովին, եղանակային վատ պայմաններին, մարդկանց խոշտանգումներին: Քաղաքի անօթևան կատուններն ու շները 90 % դեպքերում նախկին տնային կենդանիներն են: Այո, երբեմն նրանք նաև ագռեսիվ են տրամադրվում մարդկանց հանդեպ, ինչը միանգամայն արդարացված է: Մեծ թվով անօթևան կենդանիները իրական ու շատ լուրջ խնդիր են: Անօթևան կենդանիների խնդիրը պետք է ողջամտորեն լուծել: Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղ քաղաքակիրթ ապաստարաններ, որտեղ կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, այնուհետև աստիճանաբար բռնել շներ ու կատուներ, ստերիլիզացնել նրանց, գտնել նրանց համար բարեխիղճ տերեր: Միայն այսպես հնարավոր է մարդավայել կերպով լուծել այս խնդիրը:

3. Աղբ

Աղբ թափում են տոննաներով: Այնպիսի տպավորություն է, թե  թափված աղվն ինքն իրեն պիտի անհետանա և խննդիրները վերանան: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, թե որտեղ են Երևանի աղբամանները: Գիտենք նաև, որ աղբը վառվում է, մթնոլորտ են արտանետվում դիոկսինի, սնդիկի և այլ թունավոր նյութերի մահացու դոզաներ: Այո, ՀՀ բնապահպանության նախարարը ստորագրել է համատեղ հուշագիր ՄԱԿ-ի հետ, որի համաձայն 2025 թ.-ին Հայաստանում այլևս չեն լինի նմանատիպ աղբարկղեր, աղբը կմշակվի և կոչնչացվի էկոլոգիապես անվտանգ ձևով: Սակայն հիմա այն մարդիկ, ովքեր բնակվում են Հայաստանում , կարող են օգնել իրենց երկրին՝ պահպանելով շրջակա միջավայրը. չնետել պոլիէթելային փտոպրակները, այլ օգտագործել մի քանի անգամ, չնետել շշերը: 

Սրանք շշերի երկրորդական օգտագործման եզակի օրինակներ են:

4. Կեղտ ( չշփոթել աղբի հետ)

Տղամարդը ծխում և մնացորդը գցում է գետնին, կինը պայուսակից հանում է գնումների կտրոնը ու գցում գետնին, երեխան ուտում է չիպսն ու թուղթը գցում գետնին. թվում է՝ մանրուքներ են... սակայն երբ հասուն մարդկանց մեծամասնությունն իրեն թույլ է տալիսի այդպիսի թեթևամտությամբ վերաբերվել սեփական հողի հետ, ապա երեխաներն էլ են անում նույնը: Նման վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: «Որտեղ ուզեմ, այնտեղ կթափեմ» արտահայտությունը դառնում է սովորություն: Մենք ցանկանում ենք ապրել մաքրության մեջ, մենք էլ մեղավոր ենք դրա բացակայության համար:

5. Վարորդներ և հետիոտներ ( պատերազմ և խաղաղություն)

Ցավոք, Հայաստանում վարորդների և հետիոտների միջև հարաբերությունները շատ լարված են: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե  բացակայում է փոխադարձ հարգանքը: Մյուս կողմից, և վարորդները, և հետիոտները հստակ գիտակցում են, որ վթարի դեպքում երկու կողմերն էլ կտուժեն: Ի պաշտպանություն հետիոտների՝ կարող ենք ասել, որ վարորդները հաճախ հետիոնտնի անցման (այսպես կոչված «զեբրայի») վրա չեն  զիջում ճանապարհը, ինչը համարվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Ի պաշտպանություն վարորդների հավելենք, որ հետոիտները հաճախ անցնում են ճանապարհն անթույլատրելի մասում, ինչը նույնպես ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է:

6.Հասարակական տրանսպորտ

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար մեծ դժվարություն է արաջացնում հասարակական տրանսպորտի անկանոն իրավիճակը: Առաջին հերթին, գոյություն չունի տրանսպորտային երթևեկության հստակ սահմանված ժամանակացույց: Երկրորդ հերթին՝ երեկոյան դժվարությամբ ենք գտում հասարակական տանսպորտ: ժամը 22:00- ից հետո զբոսաշրջիկներն ու երևանցիները գերադասում են օգտվել տաքսի ծառայություններից: Երևանի գիշերային կյանքը շատ ակտիվ է, մեծ է այդ ժամերին մարդկանց զբաղվածությունն ու տեղաշարժվելու անհրաժեշտությունը, ուստի հասարակական տրանսպորտի կարիք է զգացվում:

7. Հեծանվային ճանապարհների բացակայություն

Երևանում ակտիվորեն սկսել է տարածվել մի հետաքրքիր միտում: Հայտնվել են մարդիկ, ովքեր հեծանիվները գերադասում են ավտոմեքենաներից ու հասարակական տրանսպորտից: Հեծանիվը տեղաշարժվելու ունիկալ միջոց է: Այն օգտագործելով դուք ամրապնդում եք ձեր առողջությունը, օդը մաքուր եք պահում, երբեք չեք հայտնվում խցանումների մեջ: Սակայն կա մի խնդիր՝ հեծանվային ճանապարհների բացակայություն: Հարկ է նշել, որ հաշվի առնելով այն փաստը, որ հեծանվորդները չունեն «իրենց» ճանապարհը, նրանք ստիպված են երթևեկել շրջանցիկ ճանապարհներով, այդ իսկ պատճառով թվում է, թե քաղաքում հեծանվորդենրը  քիչ են, այդ իսկ պատճառով  էլ նրանց քանակը դանդաղ է աճում:

8. Հասարակական վայրերում ծխելը

Ծխելը հասարակական վայրերում ցավալի ու կարևոր թեմա է Հայաստանի, մասնավորապես՝ Երևանի համար: Համարյա 5 մլրդ. ծխախոտ են տարեկան ծխում Հայաստանի բնակիչները: Երևանում այնքան  շատ  են այն բարերը, ռեստորանները, սրճարանները, որտեղ թույլատրվում է ծխել: Այդ վայրերում գրեթե չկան առանձին տարածքներ՝  նախատեսված ծխողների և չծխողների համար: Բայց  չէ՞ որ նման տարածքների առանձնացումը կարող էր այս հիմնախնդրի լուծման առաջին քայլը լինել:

 9. Նորակառույց շենքեր

Շատ տխուր է տեսնել, թե ինչպես է Հին Երևանը աստիճանաբար վերածվում նորի ու անճանաչելիի: Երբեմն քանդվում  են այն շինությունները, որոնք Երևանի խորդանիշներն են եղել, օրինակ՝ Աֆրիկյանների ընտանիքի տունը կամ ծածկած շուկան (Փակ Շուկա): Շատ հաճախ պատմական հին շինությունները փոխարինվում են նորակառույց հսկայական շինություններով, որոնք փչացնում են քաղաքի արտաքին տեսքը:

 10. Կանաչապատ տարածքների քչություն

Իհարկե, կա Սիրահարների այգին կամ Թումոյի (Թումանյանի) այգին, սակայն դրանք քիչ են Հայաստանի մայրաքաղաքի համար: 

Այս թեմայով