27 Նոյեմբեր 2015, 16:10
689 |

Պահանջվում են Ձմեռ Պապիկներ

Նոյեմբերի 25-ին ONEArmenia-ն սկսել է իր «Պահանջվում են Ձմեռ Պապիկներ» նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից Նոր Տարվա նվերներ հասցնել Հայաստանի գյուղերում բնակվող երեխաներին:

Այս արշավը երեխաներին կտա ամանորյա նվերներ ստանալու ուրախությունը. մի բան, ինչի հնարավորությունը իրենք հաճախ չեն ունենում: ONEArmenia-ն ընտրել է իրեր, որ կարևոր կլինեն ոչ միայն երեխաների համար, այլև դրանք արտադրող մեծահասակների ու նվիրողների:

Դուք կարող եք գտնել տեղական արտադրողի բոլոր ապրանքները արշավի էջում՝ ձեռք բերելով հենց այն իրը, որ կուզեիք նվիրել: Նվերը ձեռք բերելուն պես, ONEArmenia-ն, Children of Armenia Fund-ի (COAF) հետ համագործակցությամբ, կհասցնի դրանք Հայաստանի հեռավոր գյուղերի կարիքավոր երեխաներին: Արտադրողներից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունն ու արտադրանքը, բայց դրանք բոլորը մեկ ընդհանրություն ունեն՝ ստեղծում են Հայաստանում:

Նվերների ցանկը ներառում է տարբեր իրեր, որ կուրախացնեն ցանկացած երեխայի: Դուք կարող եք ընտրել Երևանում աշխատող Զանգակ հրատարակչության գրքերերից, որ օգուտ կտան ոչ միայն մեկ երեխայի, այլև մի ամբողջ դասարանի Հայաստանի այն 33 դպրոցներում, որոնց հետ աշխատում է COAF-ը:

Կամ, դուք կարող եք ընտրել ցուրտ ձմեռներին երեխաներին ոտքից գլուխ տաքացնող մի նվեր՝ ձեռք բերելով Homeland Development Initiative Foundation-ի արտադրանքը, որը ստեղծվում է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց կողմից և նրանց հնարավորություն է տալիս սեփական հմտությունների ու բիզնեսի շնորհիվ հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Նաև կարող եք ձեռք բերել որակյալ կոշիկներ, որոնք ձմեռային կախարդական ձյունը կկանխեն մեծ, սառեցնող, ցեխոտ պատմություն դառնալուց:

AVA Shoes-ը և Եղվարդը որակյալ, ոճային կոշիկներ են արտադրում, որ ընտիր կլինեն երեխաների համար: ONEArmenia-ն ընտրել է ամենաամուր ու դիմացկուն կոշիկները այս երկու ընկերություններից՝ Սիրիայից Հայաստան տեղափոխված Անդրանիկի, Վիգենի և Անդոյի (AVA) 2014-ին հիմնադրած արտադրամասից կամ սովետական դասական «Եղվարդի բոթասներից»:

Եթե ձեզ դուր է գալիս սահմանամերձ գյուղերի տնտեսությունները աջակցելու գաղափարը, նաև կարող եք պատվիրել մեկ աման մեղր Honey.am կայքից: Արտադրանքի ստեղծումն ու տարածումը նպաստում է «կենսունակ, ինքնակազմակերպվող համայնքների» ձևավորմանը, միևնույն ժամանակ քաջալերելով առողջ սննդի մշակույթը՝ վերամշակված շաքարավազը փոխարինելով բնական ու տեղական մեղրով: Այս մեղրի մեկ ամանը կարող է ծառայել մի ամբողջ ընտանիքի շաբաթներով կամ, ասենք, մի շաբաթ. դե, այն շատ համեղ է, համ էլ առաքվում է սահմանամերձ գյուղերում բնակվող կանանց պատրաստած փոքրիկ խաղալիք մեղուի հետ միասին:

Ու վերջապես՝ ONEArmenia-ն համագործակցում է ArmTab-ի հետ՝ շարունակելով Օրրանի հետ անցյալ տարի անցկացրած արշավը, որի շնորհիվ 100 հայ պատանի ստացավ 100 հայկական պլանշետ: Այս տարի 1A-ը ուզում է շարունակել տեխնոլոգիաները Հայաստանի երիտասարդությանը հասցնելու գործը, այնպես որ «Պահանջվում են Ձմեռ Պապիկներ»-ի ամենավառ նվերն է ArmTab պլանշետը, որը տեղ կհասնի երիտասարդներին անվճար կրթական հավելվածներով:

ONEArmenia-ն ստեղծել է մի հարթակ, որի շնորհիվ մարդիկ ամբողջ աշխարհից կարող են նվերներ ուղարկել Հայաստանի երեխաներին, ու դա նրանցից կխլի ընդամենը մի քանի օնլայն քայլ: Այնպես որ, հագեք Ձմեռ Պապի գլխարկը, միացեք ցանցին ու սկսեք տարածել այդքան կարևոր տոնական տրամադրությունը:

Հետևե՛ք մեր բլոգի հրապարակումներին ու իմացե՛ք ավելին բոլոր արտադրող կազմակերպությունների մասին:

 

Այս թեմայով