ImYerevan-ը շարունակում է միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի շարքը: Այս անգամ մենք միացանք ATP (Armenia Tree Project ) հիմնադրամի` Կոտայքի մարզի Ակունք գյուղում կազմակերպած ծառատունկին: Armenia Tree Project հիմնադրամի աշխատակիցները Ակունք գյուղի բնակիչների և տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ միասին համայնքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս մատուռի ավերակների մերձակայքում տնկեցին ավելի քան 700 ծառ: Ծառատունկների շարքը այսքանով չի ավարտվում… : Հետևեք մեր աֆիշին և միացեք հաջորդ ծառատունկին:
700 ծառ՝ 70-ից ավել կամավորների ձեռքով, և Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի անվան անտառը արմատներ գցեց Ակունք գյուղում (Կենաց Դար նախաձեռնության վայրերից մեկը): Մասնակիցները ոչ միային Հայաստանն են կանաչապատում, այլև պահպանում են մեր նախնիների հիշատակը:
Տարածքից նաև հավաքվեց ավելի քան 5 կլիոգրամ պլաստիկ թափոն....