29 Հոկտեմբեր 2015, 00:06
1888 |

Երևանում կայացավ Street Workout 2015 Հայաստանի առաջնությունը

Հայաստանի առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Առաջնությանը մասնակցեցին Street Workout-ի Հայաստանի ուժեղագույն 16 ատլետները:

Առաջնության հատուկ հյուրերն ու մրցավարներն էին միջազգային Street Workout ֆեդերացիայի նախագահ Մինին Դենիսը (ՈՒկրաինա) և Street Workout –ի աշխարհի փոխչեմպիոն Ռոբերտ Պոլոնսկի (Լիտվա):

Առաջնության արդյունքները:
1-ին տեղ - Գոռ Ներսիսյան (Արտաշատ)
2-րդ տեղ - Էդուարդ Նիկողոսյան (Երևան)
3-րդ տեղ - Տիգրան Ապրեսյան (Ստեփանակերտ)



Ամեն  տարի աճում է  այն երիտասարդների քանակը, որոնք մարզվում են բակերում, վարում են առողջ ապրելակերպ և նախընտրում են զարգանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև մտավոր:

Street Workout մարզաձևը այս պահի դրությամբ հանդիսանում է ամենահասանելի մարզաձևերից մեկը աշխարհում, քանի որ այն անվճար է .  կարելի է մարզվել ցանկացած վայրում ու ցանկացած պահի, իսկ հայաստանյան Street Workout-ի ֆեդերացիայի ակտիվ գործունեության շնորհիվ մարզաձևին ծանոթանում և սկսում են զբաղվել հարյուրավոր երիտասարդներ Հայաստանի բոլոր անկյուններում:

Տեսնելով վերջին 2 տարիների ընթացքում ‹‹Սթրիթ Վորքաութի›› հայաստանյան ֆեդերացիայի զարգացման տեմպերը և արդյունքները, վստահ կարելի է ասել, որ ‹‹Սթրիթ Վորքաութի›› մարզաձևը ուղիղ կերպով ազդում է հայ երիտասարդության, հատկապես՝ դպրոցականների և ուսանողության շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը:

 

Առաջնությունը անցկացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և բարձր հովանու ներքո:


Այս թեմայով