29 Հունիս 2015, 17:29
11594 |

Երևանը չինացու աչքերով

Մայքլ Հէ անունով չինացի այս ուսանողը, ով այս ամառ պրակտիկա է անցնում ՀՀ Կենտրոնական բանկում, հետաքրքրաշարժ տուրիստական տեսանյութ է պատրաստել Երևանի մասին:

Մայքլը հիմնականում ուսումնասիրում է Չինաստանի եւ Արեւելյան Ասիայի մշակույթը, սակայն,  ինչպես ինքն է խոստովանում,  մշտապես նրան հետաքրքրել է նաև այլ երկրներիի պատմությունն ու մշակույթը: Այդ իսկ պատճարով` նա որոշել է այս  տարվա ամառն անցկացնել Հայաստանում: Պրակտիկայի ընթացքում փորձելով համատեղել սեփական  հետաքրքրություններն օգտակար գիտելիքների հետ` որոշել է հետաքրքիր մի տեսանյութ պատրաստել Երևանի մասին:  Արդյունքում ստացվել է յուրօրինակ մայրաքաղաքային մի  շրջայց` չինացու աչքերով: 

ՀՀ ԿԲ Դիլիջան ուսւոմնահետազոտական կենտրոնում անցկացվող պրակիտայի շրջանակներում Մայքլն ուսումնասիրում է Հայաստանի քաղաքները, հայ-չինական հարաբերությունները, փորձում  է Հայաստանը  չինացի  ներդրողների համար ավելի գրավիչ  դարձնելու և երկու երկների համագործակցության  համար փոխշահավետ  ուղիներ գտնել:  Նա հուսով է, որ իր աշխատանքը կնպաստի Չինաստանի եւ Հայաստանի միջև  նոր հարաբերությունների կամուրջի ստեղծմանը:

 

Այս թեմայով