21 Ապրիլ 2015, 18:31
1474 |

Անգելա Մերկելի ելույթը Հայոց Ցեղասպանության մասին

Եվրախորհրդարանը անցած չորեքշաբթի ընդունել է բոլոր ֆրակցիաների կողմից ներկայացված 1,5 մլն զոհերի 1915-ի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ռեզոլյուցիա եւ կոչ է արել Թուրքիային է միանալ հիշատակման 100-ամյակին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մինչև երեկ Բեռլինը խուսափում էր Հայոց Ցեղասպանությունն իր անունով կոչել: Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այդ բառի օգտագործումը շրջանցեց նաև կիրակի կեսօրից հետո` հաշվի առնելով թուրքական կառավարության նախագուշացումները: Այժմ կանցլեր Անգելա Մերկելը եւ գերմանական կառավարությունը հայերի կոտորածները որակում են որպես ցեղասպանություն: Կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը երկուշաբթի Բեռլինում հայտարարել է, որ կառավարությունը հետևում է կոալիցիոն կուսակցությունների բանաձեւի նախագծի ստեղծմանը` ի հիշատակ անցյալ դարասկզբին հայերի զանգվածային սպանություննների: Այնտեղ ընդգծվում է, «որ հայերի ճակատագիրը Առաջին համաշխարհային պատերազմում զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանման, ի վերջո` 20-րդ դարի ցեղասպանությունների տիպիկ օրինակ է պատմության համար», - ասել է Զայբերտը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է ջարդերը որակել որպես ցեղասպանության «Մենք թույլ չենք տա, որպեսզի պատմական իրադարձությունները քննարկվեն համատեքստից դուրս եւ օգտագործվեն մեր երկրի դեմ որպես արշավների համար գործիք», - ասել է նա անցած երեքշաբթի Հռոմի պապի ելույթի առիթով. «Ես դատապարտում եմ Հռոմի Պապի արած հայտարարությունը եւ ցանկանում է զգուշացնել նրան, որ նման սխալներ կրկին թույլ չտա»:

Պապը խոսել է «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»: Թուրքիան ընդունում է, որ 1915-ի եւ 1916-ի ջարդերի ու տեղահանումների ժամանակ հայ քրիստոնյաները սպանվել են օսմանյան զորքերի կողմից, բայց վիճարկում այն փաստը, որ եղել են հարյուր հազարավորներ սպանվածներ, եւ որ դա եղել է ցեղասպանություն:

Զայբերտն ընդգծել է` նախագծում կնշվի, որ Գերմանիան գիտակցում էր Հոլոքոստի եզակիութունը, ինչի համար կրում է պատասխանատվություն: Բունդեսթագը պետք է բանաձեւն ընդունի ուրբաթ օրը ջարդերի հիշատակման շրջանակներում:

Խորհրդարանը կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային, «եվրոպական ժողովուրդների միջեւ հաջող հաշտեցման օրինակ վերցնել" վավերացնելով, առանց նախապայմանների, արձանագրությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու բացել սահմանը:

Եվրախորհրդարանը անգած չորեքշաբթի ընդունել է բոլոր ֆրակցիաների կողմից ներկայացված1,5 մլն զոհերի 1915-ի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ռեզոլյուցիա եւ կոչ է արել Թուրքիային է միանալ հիշատակման 100-ամյակին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Բունդեսթագը պետք է բանաձեւն ընդունի ուրբաթ օրը ջարդերի հիշատակման շրջանակներում: Եվրախորհրդարանը անցած չորեքշաբթի ընդունել է բոլոր ֆրակցիաների կողմից ներկայացված 1,5 մլն զոհերի 1915-ի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ռեզոլյուցիա եւ կոչ է արել Թուրքիային միանալ հիշատակման 100-ամյակին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Աղբյուրը` Web.de

Այս թեմայով