17 Փետրվար 2015, 10:41
1202 |

«100 տարի առաջ այս օրը»

Նախագիծ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Իր ամբողջ գիտակից կյանքը Հայկական հարցի բարձրաձայնմանը նվիրած գերմանացի գրող, Spiegel ամսագրի  գլխավոր  խմբագիր  Վոլֆգանգ Գոստը ImYerevan.com կայքին է տրամադրել «Հայոց ցեղասպանությունը 1914-1915  թթ.» գրքի արխիվային փաստաթղթերը օնլայն հարթակում հրապարակելու աննախադեպ իրավունքը:

2015-ին մաս առ մաս կհրապարակենք այդ փաստաթղթերի օրիգինալ տարբերակները: 

Նախագիծն անվանել ենք «100 տարի առաջ` այս օրը»: Դրա շրջանակներում պլանավորում ենք հրապարակել 100 տարի առաջ նույն թվականի նույն օրը տեղի ունեցած իրադարձություներին նվիրված գերմանացի դեսպանների նամակ-արձանագրությունները: 

Արխիվում առկա են փաստաթղթեր 1913-1916  թվականների ընթացքում կատարված

 Իրադարձությունների մասին: Սակայն մեր ուշադրության կենտրոնում են հայտնվելու միայն 1915-ի ընթացքում գրված նամակ-արձանագրությունները:

Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք նաև մաս առ մաս հրապարակել «Հայգիտակ» հրատարակչության տպագրած «Սև գիրք» գրքում առկա արտասահմանցի, մշակութային ու քաղաքական հանրահայտ
գործիչների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածները:

Նախագծի աշխատանքները կսկսվեն 2015-ի մարտի 13-ին, քանի որ հենց այդ օրը՝ 100 տարի առաջ, գերմանացի հյուպատոս Բյուգեն նամակ էր հղել Կոնստանդնուպոլսի դեսպան Վեգինհայմին, որտեղ  հյուպատոսը  մանրամասն նկարագրում է 1915-ի մարտի 13-ի դեպքերը Վանում և Ադանայում:

 

 

Այս թեմայով