Roslin art gallery 111 W. California ave., Glendale, CA, USA, (818) 241-06-11, www.roslin.com
Միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի անունը կրող պատկերասրահը բացվել է Գլենդելում 1998-ին: Պատկերասրահում ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերի ժամանակակից հայ նկարիչների բազմաթիվ գործեր, այդ թվում նաև «Ռոսլինի» տիրոջ՝ Սիրուն Երիցյանի աշխատանքները: Պատկերասրահում գործող փոքր կրպակից կարելի է ձեռք բերել հայկական թեմաներով հուշանվերներ՝ էջանիշեր, բացիկներ, մագնիսներ ու օրացույցեր: