• Իրադարձություններ
  • Աֆիշ
  • Նավիգատոր
  • Մշակույթ
  • Հասարակություն
  • Ամսագիր
  • Նախագծեր
  • ԻՄԽՈՀ
  • Էջեր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայ Рус Eng

Նավիգատոր

Նավիգատորն աշխարհում հայկական վայրերի մասին ազատ, ինտերակտիվ, մշտապես թարմացվող հանրագիտարան է: Դուք կարող եք ավելացնել վայրեր, որոնք նշված չեն Նավիգատորի ցանկում, և շուտով ձեր տեղեկությունները կհայտնվեն տվյալների բազայում: Միասի՛ն ստեղծենք աշխարհի հայկական քարտեզը:
Վայր
Քաղաք
Իրան Դարաշամբ
1169
Սուրբ Ստեփանոս վանքը

St. Stepanos Armenian Monastery, آذربایجان شرقی, Iran

Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է Իրանի հյուսիսում, Ջուղա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։

Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008-ին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ սբ Թադեոսի և Ծոր Ծոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։

Ըստ XII դ. ժամանակագիր Միքայել Ասորու, վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։ Սբ Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ սբ Ստեփանոսը, սբ Աստվածածինը և սբ Գևորգը, խարխուլ էին, և գլխ. եկեղեցին (սբ Ստեփանոսը) նորոգել է իր հայրը։ 1973-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի։ 1983-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը։

Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում սբ Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և սբ Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին։ Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված սբ Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն։ Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված։ Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ։ Վերնահարկ ունի նաև արևմտյան խաչաթևը։ Զարդարված է XVII դ. որմնանկարներով։ Դարաշամբի սբ Ստեփանոս վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։

Լուսանկարներ
Իրան, Դարաշամբ
Այս թեմայով
Թեհրան

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

Սպահան

Սուրբ Ամենափրկիչ վանք

Սպահան

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան

Թեհրան

«Արարատ» մարզամշակութային համալիր

Մակու

Սբ Թադեոս վանք

Մակու

Ծոր Ծոր

  • Իրադարձություններ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Բիզնես
  • Բարեգործություն
  • Գիտություն
  • Կրթություն
  • Hi Tech
  • Կրոն
  • Միջավայր
  • Սփյուռք
  • Աֆիշ
  • Երաժշտություն
  • Թատրոն
  • Կինո
  • Սպորտ
  • Ցուցահանդեսներ
  • Այլ
  • Նավիգատոր
  • Եկեղեցիներ
  • Հուշարձաններ
  • Ռեստորաններ
  • Խանութներ
  • Այլ
  • Մշակույթ
  • Կինո
  • Թատրոն
  • Երաժշտություն
  • Գրականություն
  • Դիզայն
  • Ֆոտո
  • Կերպարվեստ
  • Այլ
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Բիզնես
  • Բարեգործություն
  • Գիտություն
  • Կրթություն
  • Hi Tech
  • Կրոն
  • Միջավայր
  • Ճամփորդություններ
  • Սփյուռք
  • Պատմություն
  • Ամսագիր
  • Թողարկումներ
  • Խմբագրություն
  • Որտեղ փնտրել
  • Գովազդ
  • Նախագծեր
  • ԻՄԽՈՀ
  • Փորձաքննություն
  • Օրագրեր
  • Էջեր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Երևան Փրոդաքշնս», Արամի 80, 0002, Երևան,Հեռախոս՝ +374 (10) 50 10 81,[email protected]
Գովազդի բաժին՝ +374 (99) 18 19 87[email protected][email protected]
© Yerevan Productions, 2022
Terms of use