Av. Santos Dumont, 55 - Bom Retiro, São Paulo, 01101-000, Brazil
Սան Պաուլոյի հայկական սբ Գևորգ առաջին եկեղեցին կառուցվել է 1937-ի մարտի 21-ին և ունեցել 35մ բարձրություն: Այն օծվել է հայր Գաբրիել Սամուելյանի կողմից 1938-ի ապրիլի 10-ին: Սակայն 1943-ին քաղաքային իշխանությունները փողոցի ընդլայնման համար եկեղեցին քանդում են: Հայ բարեգործ Ջորջ Թահանիանը որոշում է քաղաքի մեկ այլ հատվածում կառուցել նոր հայկական եկեղեցի: Այս երկրորդ եկեղեցին նույնպես կոչվում է սբ Գևորգ: Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1945-ի մարտի 25-ին, բացումը` 1949-ի ապրիլի 3-ին, իսկ օծումը` ապրիլի 24-ին արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի կողմից: