Sourp Sarkis Armenian Apostolic Church, Khan Asparugh str. 15, Varna, 9000, Bulgaria
Սբ Սարգիս հայկական եկեղեցին գտնվում է Վառնայի կենտրոնական Շիշկովա այգում: Եկեղեցու արձանագրության մեջ նշվում է, որ այստեղ 17-րդ դարում կիսանկուղային փայտաշեն եկեղեցի է եղել, որն ամբողջովին այրվել է 1843-ին: Մեկ տարի անց տաճարը վերակառուցվել է ու վերաբացվել 1844-ի հունվարի 1-ին: Իսկ աշտարակն ու մոմավաճառների սրահը կառուցվել են 1910-ին: