Սովետական բանակի փ. 8, Մոսկվա, Ռուսաստան, (926) 917-08-05
Թատրոնի պատմությունը սկսվեց 20-րդ դարի 20-ականներին, երբ հայտնի հայ բարերարներ Լազարյան եղբայրների տանն անցկացվեցին Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումները, որոնք ղեկավարում էր Արամ Խաչատուրյանի եղբայր Սուրեն Խաչատուրյանը: Ստուդիայի ձևավորման մեջ իր ներդրումն ունեցավ նաև այնտեղ դերասանական վարպետություն ու խոսքի մշակույթ դասավանդող Կոնստանտին Ստանիսլավսկին: Թատրոնի պաշտոնական բացումը 1922-ին էր՝ Եվգենի Վախթանգովի «Վարդերի հովիտ» ներկայացման պրեմիերայով: 1953-ին սովետական իշանությունները փակեցին թատրոնը: Այն իր գործունեությունը վերսկսեց 2002-ին Սերգեյ Փարաջանովի աշակերտ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ: