Larnaca Armenian school Armenian church street, 21, Larnaca, Cyprus
«Նարեկը» հայկական դպրոց է, որն իր անունը կրում է ի պատիվ փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու: Այն գտնվում է Լառնակայում՝ Հայ եկեղեցու փողոցում՝ Սուրբ Ստեփանոսի տաճարի հարևանությամբ: Դպրոցի ներկայիս շենքը կառուցվելէ 1993-1995 թվականներին՝ Կիպրոսի կրթության նախարարության աջակցությամբ, և հանդիսավոր կերպով բացվել 1996-ին՝ նախագահի կողմից: Ներկայումս դպրոցում ուսանում է մոտ 25 աշակերտ: Մյուս երկու «Նարեկ» դպրոցների հետ միասին (Նիկոսիա, Լիմասոլ) Լառնակայի դպրոցը գտնվում է միացյալ տնօրենի կենտրոնացված ղեկավարության ներքո: