13 Հունվար 2015, 19:20
4910 |

The Guardian-ը Լեռնային Ղարաբաղը ներառել է 2015թ. լավագույն զբոսաշրջային վայրերի ցանկում

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է 2015թ. լավագույն զբոսաշրջային վայրերը, որտեղ, ըստ աղբյուրի, կարելի է արկածներով լի հանգիստ անցկացնել:

Պարբերականի կազմած ցանկում ներառված է 12 վայր, որոնք գտնվում են մոլորակի ամենատարբեր անկյուններում: Դրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը զբաղեցրել է 4-րդ տեղը:

The Guardian-ի բնորոշմամբ՝ ակտիվ հանգիստ անցկացնելու համար Լեռնային Ղարաբաղը հիանալի տարբերակ է: Պարբերականը նկատում է, որ թեև ԼՂ-ն գտնվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև քաղաքական հակամարտության կիզակետում, այնուհանդերձ՝ այն զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի:

«Լեռներում գտնվող վանքեր, հնագիտական արժեք ներկայացնող վայրեր, հնագույն քարանձավային համալիրներ ու աննկարագրելի գեղեցիկ բնություն»,- այսպես է բնորոշում պարբերականը Ղարաբաղը:

Լավագույն զբոսաշրջային վայրերի ցանկում Ղարաբաղից զատ ներառված են նաև Ջիբութին (Աֆրիկա), Բիրման, Իսպանիան, Իրաքի Քուրդիստանի լեռնային հատվածները, Ազորյան կղզիները, Ֆիջին, Մեծ Բրիտանիան, Նամիբիան, Նիկարագուան, Մոզամբիկը, Պիրենեյները:


Իսպանիա


Նամիբիա


Ֆիջի


Նիկարագուա


Մոզամբիկ


Ազորյան կղզիներ


Բիրմա


Պիրենեյներ


Իրաքի Քուրդիստան


Ջիբութի


Լեռնային Ղարաբաղ


Մեծ Բրիտանիա

Աղբյուր՝ www.tert.am

Այս թեմայով