27 Նոյեմբեր 2014, 15:39
3973 |

Մեր լավաշի հաղթանակը

Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու մասին խոսակցություններն ու քննարկումները սկսվել են վաղուց: Դեռ 2013-ին Հայաստանի ներկայացրած հայտն անցել է անհրաժեշտ բոլոր փուլերը, ստուգումներն ու փորձությունները՝ ստանալով դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:

Նախօրեին ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական ևս մեկ' չորրորդ մշակութային արժեքով:

Հայտը պատրաստել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը:

Այս թեմայով