14 Նոյեմբեր 2014, 11:19
3745 |

CityBugs-ի հաղթանակը` եվրոպական ՏՏ մրցույթում

Նոյեմբերի 19-ից 21-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կանցկացվի Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխության (European Youth Award) հաղթողների պարգևատրման արարողությունը: European Youth Award-ի շրջանակում անցկացված Digital Creativity for Social Good մրցույթի հաղթողների թվում է հայկական CityBugs նախագիծը:

Հայկական այս նորարական նախագիծը մրցում էր եվրոպական 49 երկրից 130 մասնակցի հետ: 11 անվանակարգերում հաղթող նախագծերը ընտրվել են մասնագետներից կազմված միջազգային ժյուրիի կողմից։ Նրանք 11 երկրից են' Հայաստանից, Ավստրիայից (2), Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից (2), Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Շվեցարիայից և Միացյալ Թագավորությունից:

Բացի պարգևատրման արարողությունից, կլինի նաև սոցիալական նախագծերի ամենախոշոր ինտերակտիվ կոնֆերանսը։ Կմասնակցեն միջազգային կառույցներից մասնագետներ, ՏՏ փորձագետներ, բիզնեսի հեղինակավոր առաջնորդներ: Նախագծերը ներկայացնելուց հետո, hիմնվելով այդ շնորհանդեսների վրա, EYA-ի գրանդ ժուրին կընտրի մեկ ընդհանուր հաղթողի, որը կստանա խոշոր դրամաշնորհ իր նախագծի համար։

Այս տարվա մրցույթի թեմաներն ու առաջնահերթությունները սահմանվել են Եվրոպայի խորհրդի կողմից ԵՄ 2020-ի ռազմավարությանշրջանակում: Եվրոպայի «թվային հանրության» ներկայացուցիչները ցուցադրել են, թե ինչպես ՏՏ ոլորտի ու բջջային տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանգեցնել սոցիալական խնդիրների լուծմանը:

Այս թեմայով