12 Նոյեմբեր 2014, 15:17
4171 |

Նամակներ պատերազմից

Մեծ հայրենական պատերազմի 70-ամյակին ընդառաջ Ереван ամսագիրը և «ՌադիոՎանը» սկսել են «Նամակներ պատերազմից» նախագիծը: Եթե ընտանեկան արխիվում ունեք ձեր պապիկի կամ տատիկի՝ ռազմաճակատից ուղարկած նամակը, ապա եկել է դրանց երկրորդ կյանք հաղորդելու ճիշտ ժամանակը: Բոլոր ցանկացողները կարող են բերել այդ նամակներն ու դրանց հեղինակի լուսանկարը «ՌադիոՎան» ու հենց իրենք էլ կարդան այդ նամակը եթերում:

«Ереван» ամսագիրը նույնպես պատրաստում է հատուկ թողարկում՝ նվիրված հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը: Հենց այնտեղ էլ կհրապարակվեն այդ նամակներն ու լուսանկարները:

Եթե ցանկություն ունեք մասնակցել նախագծին, սակայն չեք կարող այցելել ռադիոկայան, կամ գտնվում եք Հայաստանի սահմաններից դուրս, ապա կարող եք ուղարկել սքան արված լուսանկարներն ու նամակը blogs@radiovan.am էլեկտրոնային հասցեին:

«Նամակներ պատերազմից» նախագիծն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան և Հայաստանում Ռոսսատրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ:

«ՌադիոՎանի» հասցեն՝ Խանջյան 12 А, 7-րդ հարկ
Մանրամասները՝ հեռախոսով՝ (+374 10) 54 00 02

Այս թեմայով