11 Սեպտեմբեր 2014, 15:26
1693 |

Շառլ Ազնավուրը նոր երգ է ձայնագրել Zaz-ի հետ (վիդեո)

Ամենահայտնի ֆրանսիացի երգչուհիներից մեկը՝ Zaz-ը պատրաստվում է թողարկել «Paris» նոր ալբոմը, որը վաճառքում կհայտնվի այս տարվա նոյեմբերին: Ալբոմում տեղ են գտել Լույսի Քաղաքին նվիրված բոլոր նշանավոր երգերը՝ խարիզմատիկ ֆրանսուհու կատարմամբ: «Paris»-ը ձայնագրվել է ամերիկացի կոմպոզիտոր և շեփորահար Քուինսի Ջոնսի մասնակցությամբ:

Երգերից մեկը Zaz-ը կկատարի ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ազնավուրի հետ: «Արտիստը կարող է լինել ճանաչված, բայց չսիրված: Zaz-ը սիրված է: Նա ծնվել է սիրված, այնպես, ինչպես ժամանակին սիրված ծնվել էր Էդիտ Պիաֆը»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ երգչուհին այդքան սիրված է հանրության կողմից այն պատճառով, որ ինքը նույնպես անչափ սիրում է մարդկանց: Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցում են ամերիկացի կոմպոզիտոր Քուինսի Ջոնսը և երգչուհի Նիկկի Յանովսկին:

Իզաբել Ժեֆֆրուան, ով ավելի հայտնի է Zaz բեմական կեղծանվան տակ, համաշխարհային հռչակ ձեռք բերեց «Je veux» երգից հետո: Նրա ստեղծագործությունները շանսոնի, ֆոլկի, ջազի և ակուստիկ երաժշտության յուրօրինակ միքս են:

Այս թեմայով