16 Օգոստոս 2014, 11:00
7372 |

Ռետրո փարթի առանց ռետրոմանների

Օգոստոսի 15-ին Թումո պլազայում ամառային խրախճանքով և 70-ականների դիսկո ոճով նշեցին Թումոյի երեքամյակը: Հայտնի դիսկո կատարումները պլազան ակամայից վերածում էին 70-ականների դիսկո փարթիի մեծ ակումբի: Միջոցառման հատուկ հյուրը Սեբու Սիմոնյանն էր, ում ելույթը ստիպում էր պարել բուգի ռիթմով: Նրան միացավ նաև վիտամինցի Տիկոն, DJ Դեյլը և DJ Ալբերտ Ռեյնը: Միջոցառման ընթացքում շենքի պատին ցուցադրվեցին թումոցիների արած ամենառետրոյոտ լուսանկարները, հաղթողը ստացավ ամենանորարար նվերը: Այնուհետև մինչև ուշ գիշեր հնչում էր ռետրո երաժշտություն, որի տակ ոչ այնքան ռետրոյոտ երիտասարդները կրքոտ պարում էին:

Այս թեմայով