04 Օգոստոս 2014, 11:02
1741 |

Արյունոտ ծաղկային ինստալյացիա

Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին ընդառաջ հուլիսի վերջին Լոնդոնում բացվեց հսկայական ինստալյացիա։ Հենց Թաուերի պատերի ներքո «ցանեցին» հազարավոր կերամիկական կակաչներ։ Թվով 888 246 հատ. հենց այդքան էին բրիտանական կողմի կորուստները պատերազմի տարիներին։ Ի հիշատակ պատերազմում մարած ամեն մի կյանքի՝ մեկ ծաղիկ։

Պոլ Կամինս նկարչի և Թոմ Փայներ դիզայների էքսպոզիցիան «կապրի» մինչև նոյեմբերի 11-ը։ Ամրոցից «հորդող» արյունոտ կակաչներով ինստալյացիայի իմաստն այն է, որ պատերազմը սկսվում է այնտեղ, որտեղ մարդիկ կարծում են՝ իբր դատապարտված են ապրել ամրոցում։ Ու որքան ավելի շատ են շրջակա աշխարհի նկատմամբ վախ ունեցող մարդիկ, այնքան ավելի մեծ է եղբայրասպան պատերազմի հավանականությունը։ Պատերազմի ակունքները վախի մեջ են՝ մարդկանց հոգիների մեջ գլուխ բարձրացրած։

Իսկ աշխարհը կփրկի սերը, և դա իսկություն է։ Մեր հոգիներում ծաղիկներ աճեցնենք։ Դեռ ուշ չէ։

Աղբյուրը՝ www.metro.co.uk

Այս թեմայով