22 Հուլիս 2014, 14:32
3264 |

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան

Facebook սոցիալական կայքը ներկայացնում է նոր' «Պահպանել» կոճակը: Այս մասին հաղորդում են ընկերության Լոս Անջելեսում գտնվող գրասենյակից։ Նոր գործառույթը սոցկայքի օգտատերերին հնարավորություն կտա պահպանել իրենց հետաքրքրող նորությունների, տեսանյութերի հղումները հետագա ընթերցանության համար։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ամեն օր սոցցանցի էջերում օգտատերերը հայտնաբերում են զանազան հետաքրքիր նյութեր, սակայն դրանք ուսումնասիրելու համար ժամանակը ոչ միշտ է բավականացնում։ Այժմ մեր օգտատերերը հնարավորություն ունեն ցանկացած պահին ուսումնասիրել այն ամենը, ինչ իրենց հետաքրքրում է»։

Նոր հնարավորությունը հասանելի կլինի բոլոր կրիչների, ինչպես նաև բջջային Android և IOS պլատֆորմների վրա։

Այսպիսով մոտ օրերս օգտատերերը LIKE կոճակի կողքին կտեսնեն նաև SAVE-ը, ինչի շնորհիվ կկարողանան հետագա դիտման համար պահպանել հավանած երաժշտությունը, շոուներն ու այլ նյութեր։ Իսկ timeline-ում ժամանակ առ ժամանակ հայտնվող հուշումները կհիշեցնեն օգտատիրոջը պահպանված նյութերի մասին։

Այս թեմայով