03 Հուլիս 2014, 17:43
2285 |

Քառյակի հանդեսը

Հավակնոտ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը բացվեց Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում հուլիսի 2-ին: Մեկ ամբողջական սրահում հեղինակներից յուրաքանչյուրի աշխատանքներին մի հատված էր հատկացված: Այնպես որ կարիք չկար շարունակ հետուառաջ անել ամեն նկարչին առանձին ծանոթանալու համար: Իսկ նկարիչները չորսն էին՝ Ժորա Գասպարյանը, Աստղիկ Վարդանյանը, Արամ Խաչատրյանն ու Լիլիթ Թադևոսյանը:

Չորս իրարից տարբեր արվեստագետներ, որոնք դեռ նոր են սկսում իրենց ճանապարհն արվեստում, բայց չեն խուսափում խմբակային ցուցադրությունից՝ համարելով, որ դա էլ առաջ գնալու, ինքդ քեզ և մյուսներին ճանաչելու յուրօրինակ տարբերակ է: Ինքնամփոփ բնանկարներ, պայմանական հորինվածքներ, խոսուն նատյորմորտներ՝ գրեթե անձնականացված առարկաներով, ոչ ստանդարտ դիմանկարներ՝ սրտացավ թեմաներով ու կոլաժներ՝ գունային նուրբ համադրություններով:

Ցուցահանդեսը կազմակերպել էին սեփական ուժերով և խանդավառությամբ: Անգամ չէին զլացել պրոմո-հոլովակ նկարահանել արվեստասերին գայթակղելու համար: Երիտասարդ նկարիչների աշխատանքները գնահատելու համար կա ևս 2 օր:

Այս թեմայով