02 Հուլիս 2014, 17:17
1716 |

Իմ ու քո Հայաստան

Հուլիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացվեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնը: Փառատոնի բացմանն առաջին անգամ ցուցադրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պարային սյուիտ:

«Իմ Հայաստան» փառատոնը մեկնարկեց «Պարարվեստի օրեր»-ով, որին կմասնակցի 36 պարախումբ աշխարհի 12 երկրից: Հուլիսի 1-ից հուլիսի 10-ը տևող «Պարարվեստի օրեր»-ի շրջանակներում համերգներ կանցկացվեն ՀՀ բոլոր մարզերում, Արցախում, ինչպես նաև վարպետության դասընթացներ պարուսույցների համար և օշականյան ավանդական քաղցրավենիքի օր: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև հետևյալ միջոցառումները՝ «Խմբերգային արվեստի օրեր, Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված համերգ Մարզահամերգային համալիրում, «Ասմունքի փառատոն» Արցախում, «Ասմունքի երեկո» Երևանում, «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», որի շրջանակներում կկայանան համերգներ Երևանում և մարզերում, Հայկական նվագարաններին նվիրված գիտա-գործնական քննարկումներ, ֆիլմերի ցուցադրում, «Հայ երգի օր», որի շրջանակներում կկայանա 36- հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի 1-ին հրատարակության շնորհանդեսը և կլինի տոնական համերգ:

Այս թեմայով